Category: Infocom

  • Հայերի՝ Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան «Վերադարձ…

    🗣 Հայերի՝ Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
    🔸 «Վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։
    🔸 Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ, եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, գիտեք, եթե Հայաստանի իշխանությունները այս՝ այն, ինչ ես ձևակերպեցի հիմա, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, որ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել», — նշել է Օսկանյանը։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, Փարիզի քաղ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, Փարիզի քաղաքապետի ու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ։
    🤝 Վարչապետ Ատալի հետ Փաշինյանը քննարկել է տնտեսության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող հարցեր։ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:
    🔸 Փաշինյանն ու քաղաքապետ Անն Իդալգոն կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության հետևողական զարգացումը։

  • Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, Փարիզի քաղ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, Փարիզի քաղաքապետի ու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ։
    🤝 Վարչապետ Ատալի հետ Փաշինյանը քննարկել է տնտեսության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող հարցեր։ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:
    🔸 Փաշինյանն ու քաղաքապետ Անն Իդալգոն կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության հետևողական զարգացումը։

  • Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու։ …

    ‼️ Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու։

  • Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերնե…

    🇷🇺 Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում։
    🗣 Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից։
    [ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանում նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին]

  • Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ Հայաստանում ԵՄ պատվիրա…

    🇪🇺 Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս
    🗣 «Հուսով ենք՝ դա հնարավոր կլինի։ Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի»,-նշեց Մարագոսը` խոսելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցի մասին։
    📌 Մարագոսի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի ուղղությամբ արդեն որոշակի արդյունքներ կան. «Մենք ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համագործակցությունը, երեկ մենք ԵՄ դիտորդական առաքելության 1 ամյակն էինք նշում, ակնհայտ է, որ այս ուղղությամբ մենք արդեն աշխատում ենք»։

  • Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է՝ Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտ…

    🇫🇷 Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է՝ Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։
    📌 Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։ |armenpress.am|

  • Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը Ծակքար բնակավա…

    👤 Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը Ծակքար բնակավայրի հատվածում: 🗣 Նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային…

  • #վճարովի_բովանդակությունՀայկական հեռախոսահամարով еSIM ստանալն այսուհետ հնարավոր …

    #վճարովի_բովանդակություն
    Հայկական հեռախոսահամարով еSIM ստանալն այսուհետ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
    Team Telecom Armenia-ն հայտնում է, որ Հայաստանում առաջին անգամ տրամադրում է ցանկացած վայրից հայկական հեռախոսահամարով eSIM քարտ գնելու և ակտիվացնելու հնարավորություն։ Դրա համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ․ այդ ամենը կարելի է իրականացնել My Team հավելվածի միջոցով։

  • Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ա…

    ‼️ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով եղբայրներից մեկը մահացել է հիվանդանոցում։
    👮 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
    🔸 Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, որ տուժածներից մեկը պայմանագրային զինծառայող է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ըստ առկա նախնական տվյալների՝ դեպքը կապված չէ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։