Category: Infocom

  • Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Համաձայն «Հայաս…

    🇦🇲🇷🇺 Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։
    🗣Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։ [ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան] |armenpress.am|

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ ան…

    🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով պատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դրանք անվանելով «հանրաքվե» Վրաստանի ապագայի համար․ «Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն։ 84 հոգի չի կարող սա որոշել, բայց մենք կարող ենք. մենք, բոլորս միասին»:
    🇪🇺 ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ «խոր ափսոսանք» հայտնելով վետոն չեղարկելու որոշման համար․ «Օրենքը հակասում է ինը քայլերից առնվազն երեքին, որոնք ԵՄ-ն նախանշել էր Վրաստանին անդամակցության համար: Մենք շարունակում ենք կանգնել վրաց ժողովրդի կողքին և ընդունում ենք ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»։
  • Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բար…

    🌊 Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։
    🛤 Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։
    🗣 Ալավերդցի Անժելա Մոսինյանը Դեբետի հեղեղման գիշերը պատուհանագոգին է լուսացրել․ «Բազմոցը լողում էր սենյակում, սառնարանը ջուրը շուռ էր տվել»,- պատմում է նա։
    Ալավերդին՝ աղետից 2 օր անց

    Ալավերդին՝ աղետից 2 օր անց

  • Դեբետի վարարման հետեւանքով աղետի գոտի դարձած Դեբետի հովիտը, 27-ը մայիսի, 2024թ․ …

    Դեբետի վարարման հետեւանքով աղետի գոտի դարձած Դեբետի հովիտը, 27-ը մայիսի, 2024թ․
    📷 Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
  • Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների …

    🇦🇲🇨🇳 Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս արհավիրքը։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն բան անել օգնելու համար։
    [Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաո Նին] |armeniasputnik.am|

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ը…

    🇬🇪Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա: |tert.am|

  • Ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ու…

    ❗️Ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։
    🔸 Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։ Փրկարարական աշխատանքների արդյունքում Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ: [ՆԳՆ ՓԾ]

  • ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղր…

    🇪🇺🇦🇲 ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ։
    🗣 «Պատիվ է հյուրընկալել ՀՀ-ում Ռումինիայի դեսպան, նորին գերազանցություն Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում»,-նշված է ՀՀ-ում ԵՄ առաքելության` X-ի միկրոբլոգում արած գրառման մեջ։

  • Հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ․ …

    📢 Հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ․
    ❗️«2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։
    🔸«Դատապարտում ենք իրավապահ մարմինների բռնարարքների յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դրսևորում և պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման սկզբունքներին համապատասխան։
    📌 ՀՀ ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը։ Ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային»։

    Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. իրավապաշտպան ՀԿ-ներ

  • Գեղարքունիքի մարզում երեք կանայք են կայծակնահարվել, նրանցից մեկը տեղում մահացել…

    ⚡️ Գեղարքունիքի մարզում երեք կանայք են կայծակնահարվել, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

    🏥 Գավառի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Նարինե Թումանյանը հայտնել է․ « Համապատասխան բուժօգնությունից հետո վիճակները բավարար է։ Ունեն զարկերակային գերճնշում։ Չորս ժամից կկարգավորվեն և ամեն ինչ նորմալ կլինի»։ |factor.am|