Category: Infocom

  • Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության ե…

    🇷🇺💬 Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, չմշակված որոշում է, որից հետո կառուցված համակարգը կարող է «մեկ օրում փլուզվել»։
    🗣 Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
    📌 Նա նշել է, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում։ |civilnet.am|
    Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

  • ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյո…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
    🗣 Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձնազրույցներում փաստարկներ է ներկայացրել ինչպես ռազմական գործողությունների օգտին, այնպես էլ դրանց դեմ և հարցումներ է անցկացրել խորհրդականների ու դաշնակիցների շրջանում՝ պարզելու գործողությունների լավագույն տարբերակը: |civilnet.am|

  • Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրե…

    ⚖️ Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝
    🔻 Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը),
    🔻 155-րդ հոդվածի (սպանությունը),
    🔻 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը),
    🔻 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
    🔎 Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
    [ՔԿ խոսնակ]
    ‼️ ՆԳՆ ոստիկանությունը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում վիճաբանությության հետևանով մահացած քաղաքացին 45-ամյա Ա․ Վ․-ն է։ 🔸 Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստաթղթերն ուղարկվում…

  • Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի…

    🇦🇿🇺🇸 Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🫱🏼‍🫲🏽 Ադրբեջանի նախագահը հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ |armenpress.am|
    ✈️🇺🇸 Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ 🔸 Փետրվարի 19-ին Վաշինգտոնում նա կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։

  • Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներո…

    🚨 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
    ❗️ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Դավիթաշենի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 112 հեռախոսահամարին։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատակա…

    ⚖️ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում գտնված զինծառայող Երվանդ Արմանի Իսկանդարյանը, որը մինչ այս պահը դատակոչված միակ վկան է, որը պնդում է՝ հարվածից առաջ ինքն օդում ԱԹՍ չի տեսել եւ չի լսել։
    🔸 Երվանդ Իսկանդարյանը նշված օրը եղել է մեղադրյալ Վերանյանի «Պիկապի» թափքում՝ որպես դիտորդ։ Այսինքն՝ նրա գործառույթը եղել է դիտարկել ճանապարհը, օդը, եւ որեւէ ռիսկի դեպքում տեղյակ պահել։ Իսկ «Պիկապը» եղել է զորքի ավտոշարասյան վերջապահը։
    🗣 Իսկանդարյանն ասաց, որ թեեւ լսել է, որ Վերանյանին հայտնել են օդում ԱԹՍ-ի առկայության մասին, այդուհանդերձ, ինքը այն չի տեսել երկնքում։
    ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել
    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում օրերս հարցաքննվել են ականատես Շալիկո Եղիազարյանն ու պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը։ 🗣 «Էն ականատեսն ենք եղել, որ էդքան…

    ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալին»․ զոհվել է 18 զինծառայող, 1-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ դեպքի…

  • Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, կան վիրավորներ։ «Ձեռնարկ…

    ❗️ Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, կան վիրավորներ։

    📣 «Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», — հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ |armeniasputnik.am|

  • Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է։ Խափանման միջոցը կիրառվե…

    ⚖️ Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է։
    📌 Խափանման միջոցը կիրառվել էր Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով՝ նախաքննության փուլում։ Հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով, քանի որ դատավորը փոխարինող է եղել և չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ |armenpress.am|
    ❗️⚖️ Դատախազը նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 8.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին…

  • Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ա…

    ⚽️ 🇦🇲 Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:
    📣 «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ», — ՀՖՖ տեղեկացմամբ հայտարարել է Բարսեղյանը:

  • «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրո…

    🗳 «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։
    🗣 Այս մասին հայտարարել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ իրենց ուժերը կհամադրեն այլ գաղափարակից կառույցների հետ՝ «միասնական ճակատով» հանդես գալու համար։
    🤝 Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժերին՝ Չալաբյանը նշել է, որ նրանց հետ համագործակցությունը հնարավոր է համարում միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ընտրողը որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ |civilnet.am|