🗣 Եվս մեկ անգամ ուզում եմ Ձեր առջև ասել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]
🤝 Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը: 🗣 Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |armenpress.am|
🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: 🤝 Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: [ՀՀ կառավարություն]
📃🗣 Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի․ Իշխան Սաղաթելյան
🔸 «Մենք այսօրվանից, վերջին 10 օրվա մեջ գրեթե ամեն օր տարբեր մարզերում, քաղաքներում սկսել ենք հանդիպումների շարք մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, որոնց բացատրում ենք էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն նաև սահմանադրական հանրաքվե տեղի ունենալու դեպքում։ 🔸 Իրենք, իմ կարծիքով, փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է», — «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
📃 Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ 🗣 ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արարատ Միրզոյանի նշած «որոշ հոդվածներով հետընթացը», նոր առաջարկներից հետո էլ պահպանվում է։ 📌 Գրիգորյանիի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, իսկ հանդիպման տեղի, վայրի, ինչպես նաև ֆորմատի մասին, Գրիգորյանի խոսքով, դեռ հստակություն չկա, քանի որ քննարկումների փուլում է։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան…
📌Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ 🗣 Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա էլ նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու: Առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության, մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել Քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության։ [Փաստաբան Ռոման Երիցյան]|aysor.am|