Category: Infocom

  • Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցություններ…

    Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ  ԲիօՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։
     
    Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։ Պարոն Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։
    Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ
    #գովազդ

  • Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվր…

    🏋🏻‍♂️ Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալ։

  • Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հ…

    📢 Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
    🗣 «Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը»,- հանրահավաքին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

  • Շառլ Միշելը հայտնում է՝ լավ քննարկում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ԵՄ-Հայաստան…

    🇪🇺 Շառլ Միշելը հայտնում է՝ լավ քննարկում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ԵՄ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
    🗣 Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը ԵՄ օրակարգում առաջնային է:

  • ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգե…

    🗣 ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ։

    🔸 Ըստ ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված տեղեկությունների՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում սահմանային վերահսկողություն են իրականացնում այդ թվում՝ ՀՀ ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական) համակարգին հասանելիության միջոցով։
    🔸 Սակայն ՀՀ և ՌԴ միջև պայմանագիրը վավերացված միջազգային պայմանագիր չէ (չնայած նրան, որ թե՛ 1992 թ., թե՛ այժմ գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման)։ Ըստ այդմ՝ դրա հիման վրա ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ռուսական սահմանապահ զորքը չպետք է ունենա։
    [«Իրազեկ քաղաքացիների միավորում»]

  • Մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային…

    Մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը՝ նշելով, որ նա մահացել է ուղղիչ գաղութում։ Քաղաքական գործիչը 47 տարեկան էր։ Պատիժների կատարման դաշնային ծառայությունից հայտնում են, որ զբոսանքից հետո նա իրեն վատ…

  • Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել…

    🗣 🪧 Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Ակցիային մասնակցում էին նաև Արցախից տեղահանված քաղաքացիներ։
    🔸 «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞», — նշում է ակցիային մասնակցող մի կին:
    🔸 Հադրութից, ապա Ստեփանակերտից տեղահանված Անուշիկ Ասրյանը նշում է՝ որպես զոհվածի ծնող տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ է կորցրել․ «Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեին, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտածեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:
    🔸 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշում է՝ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ի թիվս այլնի, ուզում են քննարկել տղաների շիրիմների տեղափոխումը կամ այլ տարբերակներ:

  • 24News լրատվական կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման…

    📣 24News լրատվական կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում են եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ 🔸

  • Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոց…

    🔫 Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
    🗣 Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
    💬 «Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են: Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասել է նա:

  • Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամ…

    Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։
    1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»: