Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Մասնավորապես, ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում հարկվող, եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ՝ սահմանված դրույքաչափերով:
🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ: 🔸 Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: [ՀՀ վարչապետի խոսնակ]
🇺🇸🇷🇺 ԱՄՆ-ն բանտում ՌԴ ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիի մահվան, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարվա կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ փետրվարի 23-ին կսահմանի նոր պատժամիջոցներ: 🗣 Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` ընդգծելով, որ պատժամիջոցների փաթեթը «լրացվել է առանձին արգելքներով, որոնք կապված են Նավալնիի մահվան հետ»: |azatutyun.am|
📌 ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ 2023թ․-ին ՀՀ ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։ ❗️Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։ 💵 2023թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. 849 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 863 հազ. 304 ՀՀ դրամի համեմատ։
Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ ԲիօՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։
Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։ Պարոն Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։ Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ #գովազդ