Category: Infocom

  • Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն 2024թ. հոկտեմբերի 1-ին ստանձնել է Հյ…

    Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն 2024թ. հոկտեմբերի 1-ին ստանձնել է Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

  • Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ա…

    ❗️ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 🔸 «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն…

  • Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ կապ ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների էներգոհամակարգերի …

    🗣 Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ կապ ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների էներգոհամակարգերի հետ, բայց մենք մտադիր ենք մոտ ապագայում կառուցել նոր ուղիներ և Վրաստանի միջոցով կապվել մյուս երկրների հետ:
    🔸 Դա կնպաստի Հայաստանի էներգոանվտանգության մակարդակի բարձրացմանը և երկիրը կկարողանա անհրաժեշտության դեպքում արտահանել նաև իր պահուստներից, ինչը կնպաստի նաև գների իջեցմանը, քանի որ մեկ կիլովատ էլեկտրաէներգիա ստանալու ծախսը կլինի համեմատաբար քիչ։ Այդ դեպքում տնտեսությունը կզարգանա, քանի որ կունենանք անսահմանափակ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն։
    [ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ] |armenpress.am|

  • Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:…

    Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
  • Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում…

    👩‍🔬🔬 Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ՝ ուղղված գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։
    Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն. Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։
    Բացի դրանից՝ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։

  • Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մ…

    📍 Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացված:
    🗣 Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, թե «գործով կան բազմաթիվ տուժածներ, գործի նյութերին ծանոթանալուց հետո դրանք կուղարկվեն դատարան»:

  • Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Այս…

    ❗️ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
    🔸 «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ ՔՊ խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
    🔸 Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում:

  • Իսրայելական զրահամեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը Մետուլա շրջանում, ամե…

    🇮🇱🇱🇧 Իսրայելական զրահամեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը Մետուլա շրջանում, ամենայն հավանականությամբ, սկսվել է Իսրայելի ցամաքային միջամտությունը հարավային Լիբանանում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
    🔸 Իսրայելական բանակը Լիբանանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքի մի մասը հայտարարել է փակ ռազմական գոտի։ |tert.am|

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ե…

    🤝 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովին և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:
    [ՀՀ կառավարություն]
  • Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի …

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: Միխայիլ Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար:
    📌 Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին: Այդ կապակցությամբ Փեզեշքիանն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում երկրների համագործակցության կարևորությունը: |1lurer.am|