Category: Infocom

  • Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել…

    🗣 🪧 Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Ակցիային մասնակցում էին նաև Արցախից տեղահանված քաղաքացիներ։
    🔸 «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞», — նշում է ակցիային մասնակցող մի կին:
    🔸 Հադրութից, ապա Ստեփանակերտից տեղահանված Անուշիկ Ասրյանը նշում է՝ որպես զոհվածի ծնող տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ է կորցրել․ «Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեին, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտածեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:
    🔸 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշում է՝ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ ի թիվս այլնի, ուզում են քննարկել տղաների շիրիմների տեղափոխումը կամ այլ տարբերակներ:

  • 24News լրատվական կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման…

    📣 24News լրատվական կայքի լրագրողն ու օպերատորը այսօր Եռաբլուրում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում են եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ 🔸

  • Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոց…

    🔫 Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
    🗣 Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
    💬 «Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են: Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասել է նա:

  • Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամ…

    Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։
    1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

  • Այսօր Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բա…

    📌 Այսօր Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:
    ❗️Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով: [Արցախի ԱԺ]

  • Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խ…

    🇦🇲🇹🇷🇦🇿 Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններին…

  • Ծանարամարտիկ Գարիկ Կարապետյանը Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությո…

    🏋🏻 Ծանարամարտիկ Գարիկ Կարապետյանը Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։

  • Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է՝ 102 կգ քաշային…

    🏋🏻‍♂️ Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է՝ 102 կգ քաշային կարգում։

  • Մահացել է Ալեքսեյ Նավալնին։…

    Մահացել է Ալեքսեյ Նավալնին։

  • Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորված…

    🏦 Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։
    🗣 «Ameriabank-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը»,- հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։