Category: Infocom

  • «Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին 2020 թվ…

    🍇 «Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին
    📌 2020 թվականից «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը սկսել է «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։
    🔸 Հիմնադրամից նախորդ տարի հայտնել էին, որ Ռեեստրի պիլոտային տարբերակը կգործարկվի 2024-ին։
    🔎 Մոտ մեկ տարի անց «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե ինչ փուլում են ռեեստրի գործարկման աշխատանքները։ Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ, և որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել։
    🖇️ Կարդալ ավելին

  • Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյա…

    🏫 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
    📌 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։
    🔥 Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է կուտակած փայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել է 12 պատուհան։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Մայր Աթոռում կայացել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` ձեռամբ Ն.Ս…

    ⛪️ Մայր Աթոռում կայացել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
    🔸 Արարողությանը մասնակցել են քաղաքական-հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ: Հնչել է Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցել է խնկարկության աղոթքը։
    🗣 «Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները», — հայտարարել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |tert.am|

  • Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի, հայտն…

    ❗️Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում են Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
    🔸 Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ չորս տուժածներ մնում են հիվանդանոցներում, նրանցից մեկի վիճակը ծանր է, երեքը՝ միջին ծանրության։

  • «Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այ…

    ❗️«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, կից Եռաբլուր իր այցելությունից տեսանյութ հրապարակելով.
    🗣 «Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր», — նշված է գրառման մեջ։

  • Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստան…

    🇦🇲🇵🇸 Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #…

    Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4
    👩‍🚀 11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։
    💫🪐🚀 Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6
    🕒 Ամեն օր՝ 15:00-21:00
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    — բացահայտելու գիտության գաղտնիքները,
    — հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    — մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

    #infocom #ինֆոքոմ
    11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։
    Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․…

  • Իսրայելական ավիահարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է երկու մարդ, վիրավորվել…

    🇱🇧🇮🇱 Իսրայելական ավիահարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 76-ը։
    🔸Շաբաթվա սկզբից Լիբանանում գրեթե 700 մարդ է զոհվել, Իսրայելի՝ «Հըզբոլլահ» խմբավորման թիրախների վրա հարձակումների հետևանքով։

  • Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը …

    ⚖️ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
    🔸 Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ ՌԴ-ում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանում:
    📌 Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խ…

    ❗️ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար.
    🗣 «Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի: Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, այն պետք է ավելի ներառական դառնա»,- ասել է Շառլ Միշելը։ |1lurer.am|