Category: Infocom

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խ…

    ❗️ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար.
    🗣 «Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի: Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, այն պետք է ավելի ներառական դառնա»,- ասել է Շառլ Միշելը։ |1lurer.am|

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող Հըզբոլլահի կ…

    📌 Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող Հըզբոլլահի կենտրոնական ռազմական շտաբին, որը իսրայելական կողմի պնդմամբ եղել է բնակելի շենքերի տակ։
    🔸 Ավիահարվածների հետևանքով ավիրվել է ավելի քան վեց բնակելի շենք։

  • 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ …

    🔸 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։ 
    🗣 2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։
    Այս հրապարակմամբ «Ինֆոքոմն» ամփոփ ներկայացնում է պատերազմի ընթացքը։
    📷 Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․

  • Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8 …

    🔸Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8 վիրավոր։
    Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

  • Սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինել…

    🚗 Սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։…

    ❗️Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ 📝 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի…

  • Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյ…

    🏋🏻‍♂️ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:
    📌 Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձավ նաև փոքր բրոնզե մեդալակիր:

  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատությա…

    ❗️ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին, այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
    📌 Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունների քանակը բավարար է, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել, թե քանի ստորագրություն է հավաքվել և ովքեր են կողմ Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկությանը։ |factor.am|

  • Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժա…

    ⚖️ Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանը։ Նրա ղեկավարած ստորաբաժանումն է, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով ընկել շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
    🗣 Վկայի պնդմամբ՝ բոլոր հրամանատարները վերադասության հետ կապի մեջ էին նույն ռադիոցանցով, բոլորը բոլորին լսում էին, հետեւաբար եթե նահանջից առաջ Գաբրիելյանը զեկուցած լիներ այդ մասին կամ օգնություն խնդրած լիներ, ինքը կիմանար։ Մեղադրող դատախազի հարցին՝ Հադրութը իրենց կորպուսի պաշտպանության տա՞կ է եղել, վկան բացասական պատասխան տվեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Գաբրիելյանը նահանջել դեպի Հադրութ․ «Հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին»,– ասաց վկան՝ նշելով, որ իր համար այդ պատրվակը ծիծաղելի էր։
    ❗️ Հարցաքննության ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ քննչական մարմինը Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ է ներառել։
    📎 Կարդալ ավելին

    Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

  • Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ա…

    🇦🇲🇦🇿 Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական ՀիքմեթՀաջիևը։
    🗣 «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից:
    🔸 Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։ |tert.am|