Category: Infocom

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու-Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլե…

    🇦🇲🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու-Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս հայտարարել է․
    🗣 «Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։
    🔸 Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ
    »,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում։

  • ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Սիրվարդ Գևորգյանի հրա…

    📌 ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի դիմում ներկայացնելուն:
    🗣 «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Մինասյանը:
    🔸 Հիշեցնենք, որ պաշտոնում նշանակվելուց հետո սոցիալական հարթակներում սկսել էին թիրախավորել Գևորգյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ տարիներ առաջ հրապարակած համար։

  • Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի…

    🤝 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
    🇦🇲🇦🇿 Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
    🗣 Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
    [ՀՀ կառավարություն]

  • ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից:…

    🇦🇲🇦🇿🇺🇸 ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից:

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններ…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    📌 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ [ՀՀ ՊՆ]

  • Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համ…

    Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում
    🪖 2020թ․ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն մինչ օրս հայկական կողմի զոհերի մասին ամբողջական տվյալներ չկան։ Թեեւ նախորդ տարիներին տարբեր պաշտոնյաներ հնչեցրել են թվեր, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդ տեղեկությունը պաշտոնապես համարում է նախաքննական գաղտնիք։
    🔸 Քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը պատերազմի ընթացքում, նրանցից քանի՞սն է եղել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ զինծառայող, քանի՞սն է եղել պահեստազորային, քանի՞սը՝ կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ․ ահա այս եւ մի շարք այլ հարցերով սեպտեմբերի 16-ին դիմել ենք Քննչական կոմիտե, որը մերժել է տեղեկության տրամադրումը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին հոդվածին։

    Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

  • Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղա…

    📌Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
    Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։

  • Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղա…

    🇦🇲🇦🇿🇺🇸 Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
    [ՀՀ ԱԳՆ] |1lurer.am|
  • Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արց…

    🎞 Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արցախցիների մասին պատմող «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում հոլիվուդյան Deadline պարբերականը։
    📌 «Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում՝ բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին է հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ», — գրում է պարբերականը: |azatutyun.am|

  • «Հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող Հակոբ …

    🎒 «Հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»։
    🗣 Այս մասին հայտնում են քաղաքապետարանից՝ հրապարակելով մասնագիտացված ընկերությունների, ՀՀ ՆԳՆ կողմից իրականացված ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրությունները։
    📌 Հիշեցնենք, որ դպրոցում սեպտեմբերի 6-ին ցնցումներ էին արձանագրվել, ինչից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և դասերն իրականացվում էին հեռավար։ Դպրոցը ցնցումների պատճառը պարզելու խնդրով դիմել էր Երևանի քաղաքապետարան և ՆԳՆ։ Դպրոցի տնօրենը ցնցումների պատճառ համարել էր հարակից իրականացվող շինարարությունը։
    📌 Քաղաքապետարանից նշել են, որ դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի։