Category: Infocom

  • Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, կիրառվել է տնային …

    ⚖️ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, կիրառվել է տնային կալանք։
    📌 Հիշեցնենք, որ Պռոշյանի նկատմամբ հետապնդում էր հարուցվել ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։ |arm.sputniknews.ru|
    ⚖️ Դատարանը 1 ամսով երկարացրել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը, վերացվել է տեսակցությունները արգելող սահմանափակումը։ 📣 1 ամսով երկարաձգվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային…

  • Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Այսօր…

    ‼️ Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է:
    📌 Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։ 📣 Ինչպես հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, վաղը՝ փետրվարի 12-ին, կհայտարարվի կուսակցության…

  • Երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ո…

    ‼️ Երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշակերտ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
    🗣 Քաղաքացի Աննա Հովհաննիսյանը հայտնել է, որ աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, և որ տղային դաժանաբար ծեծի ենթարկողները նրա հասակակիցներն են։
    💬 ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ին հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): |factor.am|

  • ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով: «Իրենից չունենք թու…

    ❗️ ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով:
    🗣 «Իրենից չունենք թույլտվություն ասելու, թե ինչ ձևաչափով։ Մենք դիմումատուի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տալուց առաջ պետք է ունենանք դիմումատուի համաձայնությունը, հետևաբար հիմա չեմ հարող տեղեկատվություն փոխանցել»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը: |news.am|
    «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»

  • Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կ…

    👩‍⚖️ Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են։
    📌 Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
    Վաղարշապատի ավագանու՝ «Հաղթանակ» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք և այլ աջակիցներ մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին:

  • Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով…

    ⚖️ Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։

  • Երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը. Կառավարությունը ընդունեց ն…

    🎵 Երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը. Կառավարությունը ընդունեց նոր կարգը
    🔸 Պետական մարմինների կազմակերպած միջոցառումների ընթացքում օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ՝ նվագախմբային, նվագախմբային-երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
    🔸 Ոչ պետական մարմինների կամ այլ անձանց կազմակերպած միջոցառումների ժամանակ խրախուսվում է կենդանի կատարումը, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական տարբերակները:
    🔸 Ուս. հաստատություններում շաբաթվա սկզբին հնչող օրհներգը պետք է կատարվի սաների կենդանի ձայնակցությամբ:
    🔸 Օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը պետք է իրականացնել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված, եթե չկա օբյեկտիվ անհնարինություն:

  • Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհ…

    Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհեստական բանականության ոլորտում» Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — ինչ վիճակում է արհեստական…»

  • Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ Նյութագ…

    Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
    🤱 Նյութագետ Սոֆիյա Այդինյանը գրեթե ամեն օր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ է գալիս երկամյա դստեր՝ Լեոնորի հետ։
    👩‍🔬 Սոֆիյան մեկն է այն կին գիտնականներից, որոնք երեխայի ծնունդից հետո չեն ընդհատել գիտական կարիերան և համատեղում են մասնագիտական գործունեությունն ու մայրությունը։
    🔬 Չնայած Հայաստանում կանայք գիտության մեջ բարձր ներգրավվածություն ունեն, մայրության շրջանում նրանք բախվում են ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների:
    ❗️ Բացի այդ՝ կանայք թերներկայացված են գիտական ղեկավար պաշտոններում։

  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբա…

    👮‍♂️ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
    ℹ️ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քր. օրենսգրքի՝
    📍 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը),
    📍 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը),
    📍 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
    🗣️ Տեղեկությունն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնել են ՔԿ-ից։