Category: Infocom

  • Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և…

    🚊 Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ` առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
    📣 «Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն (թեև իմ ըմբռնումն այն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն), ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
    📌 Հարցին, թե ռուսական կո՞ղմն է ներդրում անելու, նախարար Խուդաթյանը պատասխանել է․ «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո»: |azatutyun.am|
    🇦🇲🇷🇺 Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️ «Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի հայկական երկաթուղիների կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի…

  • Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. …

    🇦🇲 Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
    📣 «Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։
    📌 Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,- ասել է Գրիգորյանը։ |news.am|
    🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր 📣 «Մեր մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, այնպես որ մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվելու: Դրանից…

  • «Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը ՆԳ նախարարը հերքել է վիճակագրությամբ…

    📣 «Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը ՆԳ նախարարը հերքել է վիճակագրությամբ։
    📈 Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025-ի տվյալներով անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վեց դեպք է բացահայտվել․ «Այս թիվը գործնականում կարող է վեցի փոխարեն տասը լինել, բայց վստահաբար չի կարող լինել պատկերի էնպիսի ահռելի փոփոխություն, որ մենք ասենք՝ այո «վխտում են» անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը, բայց մեզ մոտ կա վեց դեպք»։
    🗣 Նախարարի խոսքով՝ մարտավարական փոփոխություն են իրականացրել ու ուսումնասիրել են նաև համացանցում այս մասով գրառումները․ «Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք և գրառման հեղինակին խնդրել ենք տվյալներ տալ, թե որ դպրոցի մասին է խոսքը: Արդյունքում մենք ունենք զրո հաղորդում և ունենք զրո տվյալի փոխանցում այս գրառումների համատեքստում»։ |civilnet.am|

  • Կենսաչափական համակարգը ՀՀ-ում ներդրվելու է 2026թ. աշնանը։ Այդ ժամանակ քաղաքացին…

    🪪 Կենսաչափական համակարգը ՀՀ-ում ներդրվելու է 2026թ. աշնանը։ Այդ ժամանակ քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր։
    ‼️ Հին նմուշի անձնագրերը քաղաքացիները կկարողանան օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը:
    💴 Լինելու է գնային տարբերություն. կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։
    🗣 Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: |arm.sputniknews.ru|

  • «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու…

    💰 «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում են:
    🗣 Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
    💬 «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,- այս մասին Ինֆոքոմի հարցին ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից՝ առանց մանրամասնելու՝ ինչ հոդվածով է նախաձեռնված վարույթը:
    Այս պահին իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

  • ԱԺ-ն առաջին ընթերցմամ ընդունեց նախագիծը, ըստ որի՝ եկեղեցուն անհատույց սեփականու…

    ԱԺ-ն առաջին ընթերցմամ ընդունեց նախագիծը, ըստ որի՝ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի:
    ℹ️ Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը միտված է հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
    📌 Օրենքը չի առնչվելու մինչ այս եկեղեցուն տրամադրված հողամասերին։|civilnet.am|

  • Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան. Հայկական խորհուրդ
    🔻 «2026թ. փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղ. հասարակությունների ներկայացուցիչները։ Կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
    🔻 Նրանք կանդրադառնան 2025թ. օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա»,- ասվում է գրառման մեջ:
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվա…

    ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Առաջարկվում է՝
    🔻որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար.
    🔻 արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը».
    🔻 հնարավորություն տալ ՀՌՀ-ին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ:
    Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ձևակերպումը համարում է «սուբյեկտիվ» և նշում, թե ինչպես է ՀՌՀ անդամը որոշելու՝ միջամտությո՞ւն են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կամ Սոլովյովի հայտարարությունները.

  • ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առա…

    🔸 ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
    📌 Նիստում ընդգծվել է նոր ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:
    🗣️ Նախարար Միրզոյանը կարևորել է ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշ…

    ‼️ «Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
    📌 «Մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- Factor-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Նշենք, որ այդ շրջանում Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը եղել է Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալը՝ [ՀՀ նախկին ոստիկանապետ] Վալերիյ Օսիպյանը։