Category: Infocom

  • Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհ…

    Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհեստական բանականության ոլորտում» Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — ինչ վիճակում է արհեստական…»

  • Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ Նյութագ…

    Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
    🤱 Նյութագետ Սոֆիյա Այդինյանը գրեթե ամեն օր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ է գալիս երկամյա դստեր՝ Լեոնորի հետ։
    👩‍🔬 Սոֆիյան մեկն է այն կին գիտնականներից, որոնք երեխայի ծնունդից հետո չեն ընդհատել գիտական կարիերան և համատեղում են մասնագիտական գործունեությունն ու մայրությունը։
    🔬 Չնայած Հայաստանում կանայք գիտության մեջ բարձր ներգրավվածություն ունեն, մայրության շրջանում նրանք բախվում են ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների:
    ❗️ Բացի այդ՝ կանայք թերներկայացված են գիտական ղեկավար պաշտոններում։

  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբա…

    👮‍♂️ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
    ℹ️ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քր. օրենսգրքի՝
    📍 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը),
    📍 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը),
    📍 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
    🗣️ Տեղեկությունն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնել են ՔԿ-ից։

  • Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 202…

    🪪 Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիները:
    🗣 Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ այս նորարարությունը գործի կդրվի կենսաչափական անձնագրերի գործարկումից հետո։
    📌 «Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասներ Նիկոլ Փաշինյանը:
    📣 Վարչապետն ասաց, որ Հայաստանում «անշփում անցման» համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը. «Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»։ |azatutyun.am|

  • Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի…

    🇦🇲🇺🇸 Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները։
    📣 Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագծի հիմքում երկու երկների կառավարությունների հաստատած «իրագործման շրջանակն» է, որն էլ իր հերթին ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հիման վրա։
    📌 Փաշինյանը շեշտել է, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը: |azatutyun.am|

  • Հայաստանում YouTube-ի դրամայնացումը ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին կամ …

    🎞 Հայաստանում YouTube-ի դրամայնացումը ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կակտիվացվի։
    [ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան]
    ‼️ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. ԲՏԱ նախարար 🔻 «Ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ […] 🔻 ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային…

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Քնն…

    📣 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։
    🗣 Քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
    [Մայր Աթոռ]

  • Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ …

    📌 Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։
    📣 Ինչպես հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, վաղը՝ փետրվարի 12-ին, կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
    «Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ 📣 Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա…

  • Առաջարկվում է արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամ…

    📺 Առաջարկվում է արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը», և հնարավորություն տալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ:
    💬 Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ձևակերպումը համարում է «սուբյեկտիվ» և նշում, թե ինչպես է ՀՌՀ անդամը որոշելու՝ միջամտությո՞ւն են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կամ Սոլովյովի հայտարարությունները. «Արդյունքում՝ հասարակության մեջ անհանգստություն է, որ նախագիծն ընտրությունների ժամանակ ևս մի գործիք է տալու, որ իշխանությանը ոչ հաճո ՀԸ-ի, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»:
    🗣 ԲՏԱ նախարարը չհամաձայնեց, որ ձևակերպումը սուբյեկտիվ է, և ներկայացրեց, թե ինչը կարող է համարվել միջամտություն, ինչը՝ ոչ՝ ըստ իրեն. «Միջամտություն չէ՝ փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը՝ առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից»:
    🔗 Կարդալ ավելին

  • Դատարանը վերադարձրել է Մայր աթոռի դեմ կարգալույծ քահանաների 2 հայցադիմումները: …

    ⚖️ Դատարանը վերադարձրել է Մայր աթոռի դեմ կարգալույծ քահանաների 2 հայցադիմումները:
    📌 Ըստ «Դատալեքսի»՝ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։
    Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան: