Category: Infocom

  • Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված…

    ❗️Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված հարցին, թե եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը, պատասխանել է․

    🗣 «Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

  • Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ …

    ❗️ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:
    🔸 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
    🔸 ԳՇ պետի որդին զինապարտ է և  ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին:

    [ՀՀ ՊՆ]

  • Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպու…

    🇦🇲🇦🇿 Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը։

    🔸 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:
    🔸 Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը նախատեսվում է մայիսի 16-ին։
    [ՀՀ ԱԺ]

  • Արցախի՝ Բաքվում ձերբակալված պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, …

    🇦🇿👩‍⚖️ Արցախի՝ Բաքվում ձերբակալված պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվել է 4 ամսով։

  • Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է երկար…

    📣 Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր։

    📌 «Մայիսի 11-ին Երևանի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որի մոտ հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։
    🔸 Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը)»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

  • ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել …

    🇷🇺 ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան:
    📌 Նշենք, որ ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի աղմկալի գործի և Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։ Վերջինս այսօր նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Իվանովը 2 ամսով կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։

  • Այս պահին Բագրատ Սրբազանը աջակիցների հետ շրջում է մետրոյի կայարաններով։ Մինչ ա…

    🚇 Այս պահին Բագրատ Սրբազանը աջակիցների հետ շրջում է մետրոյի կայարաններով։
    📌 Մինչ այս նրանք Ժուռնալիստների միությունում էին։

  • Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել «Թ…

    Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
    ❗️ «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել.
    🔸 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած հինգ անձ օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով։ Օրենքի կարգավորման համաձայն՝ երբ սահմանաչափը գերազանցվում է, գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, այնինչ ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ այդ գումարները հետ չեն փոխանցվել։ Եթե անհնար է գումարը հետ փոխանցել, պետք է փոխանցել պետական բյուջե, բայց ՔՊ-ն այս գումարը նաև բյուջե չի փոխանցել։
    🔸 2022-ին մեկ անձ 2,4 միլիոն դրամի չափով անանուն նվիրատվություն է կատարել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվությունը օրենսդրությամբ արգելված է և անանուն նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է այդ գումարը փոխանցել պետական բյուջե։ Ըստ աուդիտորի՝ գումարը ՔՊ-ն չի փոխանցել պետական բյուջե։ |civilnet.am|

  • Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին․ «Ժամանակն է վերացնել Մինսկի խումբն ու դրա հետ կապվ…

    Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին․ «Ժամանակն է վերացնել Մինսկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները»
    📌 Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը։
    📌 «Ասելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասվում է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ |factor.am|

  • Այսօր առավոտյան ոստիկանական մեքենան հետիոտնային անցումի վրա գրեթե վրաերթի է ենթ…

    🚓 Այսօր առավոտյան ոստիկանական մեքենան հետիոտնային անցումի վրա գրեթե վրաերթի է ենթարկել Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանին։
    📣 Լրատվականից հայտնել են, որ այս պահին լրագրողը բժշկական կենտրոնում է, նրան հետազոտում են։