Category: Infocom

  • Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ …

    🔸 Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։
    🔸 Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք միմյանց ձեռք սեղմեցին։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։
    🔸 Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։

  • Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքա…

    🚶‍♀️ Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։

  • Քաղաքացիները մայրաքաղաքում որոշ խաչմերուկներ են փակել աղբամաններով, ինքնագլորնե…

    📌 Քաղաքացիները մայրաքաղաքում որոշ խաչմերուկներ են փակել աղբամաններով, ինքնագլորներով։
    👮 Ժամանակ առ ժամանակ փողոցները դարձյալ փակվում են, սակայն ոստիկանները բացում են՝ հեռացնելով օգտագործված առարկաները։ Կան բերման ենթարկվածներ։

  • Այսօր վաղ առավոտից Երիտասարդական մետրոյի դիմացից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժ…

    Այսօր վաղ առավոտից Երիտասարդական մետրոյի դիմացից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները իրազեկման երթ են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։

  • Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը։ Երևանի ավագանու անդա…

    📌Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը։
    🔸 Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ [ԿԸՀ]

  • Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են հրապարակել մայիսի 1…

    📢 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են հրապարակել մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ․
    🗣 «Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք, ընդ որում դրանցից 5-ը՝ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահների կողմից։
    📢 Խստորեն դատապարտելով լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը, արձանագրում ենք, որ չնայած ծառայողական քննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ պահանջներին՝ ոստիկանությունը մինչ օրս հանրությանը չի տեղեկացրել այդպիսի գործընթացի կամ դրա արդյունքների մասին»։

  • Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ա…

    📢 Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները:
    📌 Վաղը՝ 10:00-ին, կգնամ ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն։
    [Բագրատ Սրբազան]

  • Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշ…

    📌 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը․
    📝 «ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու
    🔸 Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

  • Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպում…

    📌 Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը, որի ժամանակ ներկաները ամփոփելու են այսօրվա իրադարձությունները, քննարկեն հաջորդ անելիքները։

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայի…

    🇹🇷🇬🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսի 13-ին Անկարայում սկսել են բանակցությունները։
    🤝 «Մենք անլուծելի խնդիրներ չունենք, ինչպես ավելի վաղ ասացի, հարցերի լուծումը գործընթաց է, և դրականի հետ կապված մեր հույսերը գնալով աճում են։ Մենք ձգտում ենք դրական մթնոլորտի և ակնկալում ենք բոլոր հարցերը լուծել ազնիվ և բաց երկխոսության միջոցով»,- համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Էրդողանը։ |tert.am|