Category: Infocom

  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մա…

    ❗️ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։

    🗣 Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ՝ առանց մանրամասներ հայտնելու։

  • «Վերջին զանգի» հետ կապված՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 12 տրանսպորտ…

    🔔 «Վերջին զանգի» հետ կապված՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց: ❗️ Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։ [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակ…

    🗣️ Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակարգում ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը։
    ❗️ Անդրադառնալով մայիսի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքին՝ նա նշեց, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»: |news.am|

  • Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի…

    ❗️🇦🇲 Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

    🔸 Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024թ. հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով:
    🇦🇿 Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
    [ՀՀ ԱԱԾ]

  • Infocom pinned «Հանդիպում ենք մայիսի 27-ին. սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքն…

    Infocom pinned «Հանդիպում ենք մայիսի 27-ին. սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ…»

  • Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հ…

    🗣 Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։ 🔸 Առաջարկը…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ…

    ❗️ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
    🤝Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավոր…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության մոտեցումները և հասցեական լուծումները՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնակչության խնդիրների ուղղությամբ: Տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման հարցում երկուստեք ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:
    [ՀՀ կառավարություն]

  • Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության աշխատակիցներն ահազանգում են, ո…

    ✈️Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։ 
    Աշխատակիցներից մեկի խոսքով իրենց վճարել են միայն մարտի համար։
    📝«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF)։
    🗣ԱՆԻՖ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը  վստահեցնում է, որ որպես «Ֆլայ Արնա»-ի բաժնետեր՝ ԱՆԻՖ-ն իր իրավասությունների սահմաններում քայլեր է ձեռնարկում, որ ընկերությունն ունենա տնօրեն, որից հետո հնարավոր կլինի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։  |hetq.am|

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հար…

    ❗️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: [ԱԽ գրասենյակ]