Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։Ավելի…

    ❗️Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։
    📌Ավելի ուշ վարչապետը գրառում է կատարել նշելով, որ ամեն ինչ կարգին։ Պատճառը եղել է եղանակային վատ պայմանները։

  • Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում …

    Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում։
    📌Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում եւ մեր գիտակցության մեջ, դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք, դա անկախության եւ ինքնիշխանության շարժում է, որ պետք է հասցնենք իր հանգրվանին եւ ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը։
    🗣️ Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու իննքիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացում եւ ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն։
    [Նիկոլ Փաշինյան]
    Կարդալ ավելին

  • Ի հեճուկս տարբեր գնահատականների՝ մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձ…

    Ի հեճուկս տարբեր գնահատականների՝ մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք եւ պետություն հասկացությունները, որովհետեւ դա է ՀՀ-ն կայացնելու եւ հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսլու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով. «Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ…

    📢 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով.
    🗣️ «Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։
    🔸 Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»։

  • Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիա…

    🇩🇪🇦🇿 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի միջև։
    Այս մասին փոխանցում է ԱՊԱ-ն։
    🔸 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ |tert.am|

  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս …

    ❗️ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ 🗣 Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ՝ առանց մանրամասներ հայտնելու։

  • Հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիս…

    📌 Հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
     
    🔸Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
    [Քննչական կոմիտե]

  • Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգե…

    ❗️ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակը։ 🗣 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ…

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնա…

    🇬🇪Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը…

  • Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակց…

    ⚖️ Ապրիլի 20-ից Տավուշում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 10-ը կալանավորվել է։
    📌 Դրանք նախաձեռնվել են ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։