Category: Infocom

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հա…

    🤝 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։
    🗣 «Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Շեշտել ենք նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
    ❗️Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին»,- գրել է Գրիգորյանը։

  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության…

    ⚖️ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի կփոխանցվի 200 միլիոն դրամ:

  • Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացա…

    🇺🇦 Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։
    📌 Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:
    📌 Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:
    [Ուկրաինայի Գերագույն ռադա]|hetq.am|

  • Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի…

    🇪🇺🇬🇪 Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակին:
    🗣 «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է նա: |1lurer.am|

  • Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր…

    🗣 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
    📌 Թովմասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս ամբողջ գործընթացը նշանակում է մի բան, որ «Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին մասնակից պիտի լինի Սահմանադրական դատարանը»։
    Լրագրողի հարցին, թե ինչ է ակնարկում, Թովմասյանը պատասխանեց․ «Այն, ինչ առաջիկայում կերևա, կտեսնեք, թե Սահմանադրական դատարանն ինչ է անում։ Իմ հետ կապված ամեն ինչ դրանով էր պայմանավորված»։
    ⚖️ Թովմասյանը նշեց, որ դատավորի՝ մյուս նիստերը հետաձգելը, այլ հանգամանքներ ևս նշանակում են, որ ինքը թիրախավորված է եղել․ «Այսինքն՝ պետք է ինչ-ոչ կերպ ցանակացած դեպքում մեղավոր ճանաչվեի»։

  • ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատ…

    ❗️ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
    ⚖️ Թովմասյանի պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը։
    📌 Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2010-2014թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով արդարադատության նախարար, խոչընդոտել է նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին։ Նա նաև հարկադրել է Նոտարական պալատի նախագահին ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

  • 74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա եղել է ՀՀ Ազգայի…

    74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։
    Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։ 1997թ. հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

  • Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը: Վերջինս…

    💬 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը:
    📌 Վերջինս օգոստոսի 31-ի ասուլիսին ասել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»
    🔸 «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
    🔸 Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022թ․ նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
    🔸 Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ խնդրելով այն հանրության համար բաց ձևաչափով հրապարակել։