Category: Infocom

  • Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզա…

    📝Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:
    🔸Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել նշված բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:   2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները։
    [Գլխավոր Դատախազություն]

  • ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատր…

    🇦🇲🇷🇺ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 🗣 «Ցանկանում եմ գործընկերոջս՝…

  • ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գո…

    🇪🇺 🇦🇲🇦🇿 ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ

    🗣 «Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.
    🔸 լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:
    🔸 ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսանի գրառման մեջ։

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և…

    🇦🇲🇹🇷 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին:
    🇹🇲 Նախարարները հանդիպել են Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում։
    📌 Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ:
    [ԿԳՄՍՆ]

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել Նոր Կալեդոնիայում անկ…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների մեջ Բաքվին մեղադրելու համար՝ հավելելով, որ «հակառակ դեպքում դա էլ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»:
    📌 Նշենք, որ Ֆրանսիայի ՆԳ նախարարն էր մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։
    📌 Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել։ Այնտեղ խռովությունները սկսվել են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:

  • Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբո…

    Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն։

    📌 Այս մասին ՊՆ-ն հայտնում է՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակմանը։ Նախարարությունից նշում են, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան:

  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։ …

    🔸 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։
    📌 Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։
    🪧 Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապխա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։|azatutyun.am|

  • Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Ոստիկանություն Մայիսի 16-ին՝ …

    Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Ոստիկանություն
    👮 Մայիսի 16-ին՝ ժամը 19.10-ին, Ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքովՍուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։
    🔎 Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախ…

    🇦🇲🇦🇿 Մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
    [ՀՀ ԱԺ]

  • Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չ…

    🗣 Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում]