Category: Infocom

  • Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում…

    🇷🇺🇮🇷 Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։
    🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։
    🤝 Իրանի նախագահի հետ հանդիպմանը Շոյգուն փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ ՌԴ դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։ |azatutyun.am|

  • Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաև…

    🇷🇺🇦🇿 Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։
    🤝 Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
    📌 Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար: |1lurer.am|

  • ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է…

    🇷🇺🇮🇷 ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան
    🔸 Շոյգուն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

  • Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփ…

    ❗️⚖️ Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գերոգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: [ՀՀ գլխավոր դատախազություն] |1lurer.am|

  • Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը, միասեռ ամուսնությունները և սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները» արգելող օրենքի նախագիծը:
    🗣 Նախագիծը խորհրդարան էր բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
    📌 Նախագծի քննարկման ժամանակ Խորհրդարանի շենքի մոտ ակցիա է իրականացվել օրենքի նախագծի ընդունման դեմ։ |oc-media.org|

  • Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում հայտարարել է,…

    🇦🇲🇹🇷🇦🇿 Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում հայտարարել է, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվելիք մշտական ​​խաղաղությունը կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա գծային կապը, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը»։
    🗣 «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կարևոր է նաև Կովկասում կայունության և զարգացման համար», — նշել է նա Բաքվում անվտանգության համաժողովի ժամանակ։

  • ՀՀ-ն Ադրբեջանին չի առաջարկում 13 հոդվածով խաղաղության պայմանագիր, այլ 16 հոդված…

    🇦🇲🇦🇿 ՀՀ-ն Ադրբեջանին չի առաջարկում 13 հոդվածով խաղաղության պայմանագիր, այլ 16 հոդվածով. Փաշինյան 🗣 «Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, 3 հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված․…

  • Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ անվ…

    📣 Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հաղորդել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
    📌 Նշենք, որ այսօր Cyberhub.am-ի անվտանգության փորձագետ Լևոն Իսաջանյանը հայտնել է, որ առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել, դրանց մեջ նաև ՀՀ քաղաքացիների տվյալներ կան, այդ թվում՝ օգտանուն, էլեկտրոնային հասցե, ինչպես նաև որոշ գաղտնագրված տվյալներ։

  • Վերին Պտղնի գյուղում՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ, տնտեսվարողները անհնա…

    🔸 Վերին Պտղնի գյուղում՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ, տնտեսվարողները անհնազանդության գործողություններ էին ցանկանում իրականացնել, քանի որ կարծում են, որ Աբովյանի ոստիկանության կողմից արգելապատնեշների տեղադրումը հիմնավոր չէ։
    🗣 «Ոստիկանությունը ցանկանում է ճաղավանդակներ դնել՝ տնտեսվարողների շահերը հաշվի չառնելով։ Շուրջ 70 տնտեսվարող տուժում է։ Մենք էլ որոշում ենք ուզում, որ հատակագիծը տեսնենք՝ ճաղավանդակները որտեղից են սկսվում ու ավարտվում, չեն տալիս այդ որոշումը։
    📌 Մենք էլ ասում ենք՝ խաղաղ անհնազանդություն ենք իրականացնում։ Ոստիկանները մեզ ուզում են առգրավեն, տանեն ոստիկանություն։ Որոշում ցույց չեն տալիս ու մեզ պրովոկացիայի են տանում, որ տանեն ոստիկանություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Զովք» ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

  • Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի: Անց…

    ⚠️ Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի:
    📍 Անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի: Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով։
    [ՀՀ ՏԿԵՆ]