Category: Infocom

  • «Սերը միշտ հաղթում է». Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»…

    «Սերը միշտ հաղթում է». Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

    🔸 «Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։
    🔸 Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:
    🔸 Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ»:

  • Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից։ Նա հայտնեց․ «Խորհրդարանական երկու խմբա…

    Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից։ Նա հայտնեց․ 🗣«Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։…

  • Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մե…

    🇦🇲🇰🇿🇦🇿 Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ [ՀՀ ԱԳՆ]

  • Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, որի հետևանքո…

    Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, որի հետևանքով 4 մարդ մահացել է, 6-ը՝ հոսպիտալացվել։
    📌 Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, իսկ վթարի պահին մեքենայի ներսում եղել է մոտ 20 մարդ։

  • Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝…

    ⚖️ Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով․ Քննչական կոմիտե
    👮‍♂️ «Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։
    📌 Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով», — հայտնում են ՔԿ-ից։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասել է Հանրապետության հրապարակ։…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասել է Հանրապետության հրապարակ։ Նա հայտարարեց, որ հիմա փողոցներ փակելու անհրաժեշտություն չկա․ կարող են հանգստանալ մինչև հանրահավաքը, որը նախատեսված է 18։30։
  • Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ուն…

    Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ ն…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ:
    🔸Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
    🔸 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ ն…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ:
    🔸Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
    🔸 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ո…

    🏫 Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ուսանողներին թույլ տալ հայտնել իրենց անհամաձայնությունը։
    🗣 «Ես ամաչում եմ Դավիթ Գյուրջինյանի [Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր-խմբ․] փոխարեն։ Իմ դասախոսն է եղել, իմ ընկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով համալսարանի դռները փակելուն և իրենց ներս չթողնելուն։