Category: Infocom

  • «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքակա…

    🗣 «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։
    📌 Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։ Լրագրողներից մեկը…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։
    🔸Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․
    🗣 «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։

  • Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցավ Եվրատեսիլի եզրափակիչ:…

    Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցավ Եվրատեսիլի եզրափակիչ:

  • «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավա…

    «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:
    📌 Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
    [«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ]

  • Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վ…

    👮‍♂️Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
    📌Հարցին, թե ոնց է կարողացել բեռնատարը մտնել բոլոր կողմերից փակ հրապարակ, ոստիկանապետը պատասխանել է, որ վարորդը «քշել է ոստիկանների ուղղությամբ բորդյուրներով»: Նա նշել է, որ ոստիկանների շրջանում վիրավորներ չկան:

  • Կամազը դիտմամբ քշել է ժողովրդի վրա, ասում են՝ սալյարկան էլ թափվել է, չգիտեմ ինչո…

    🗣Կամազը դիտմամբ քշել է ժողովրդի վրա, ասում են՝ սալյարկան էլ թափվել է, չգիտեմ ինչու, երեւի հրապարակը փչացնելու համար։
    👮‍♂️ Եւ սա դատապարտելի է, ոստիկանությանը կոչ եմ անում տեր կանգնել իրավիճակին, ժողովրդին պաշտպանեք։
    [Բագրատ Սրբազան]
    tert.am-ը հայտնում է, որ ոստիկանները վարորդին բերման են ենթարկել

  • Մայիսի 9ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության…

    ⚖️ Մայիսի 9ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։
    📌 Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի  և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։
    [Քննչական կոմիտե]

  • Ես այս գիշեր մնալու եմ, որքան պետք լինի՝ մնալու եմ, խնդիր չկա։ Գիշերվա համար այս…

    ❗️Ես այս գիշեր մնալու եմ, որքան պետք լինի՝ մնալու եմ, խնդիր չկա։ Գիշերվա համար այստեղ որոշակի զբաղմունք կլինի, կստեղծվի, ինչքան մարդ ցանկանում է, թող մնա, ովքեր հոգնած են, թող տուն գնան, բայց պայմանով, որ առավոտյան վերադառնան։
    🔸Առավոտյան տասին այստեղ կհավաքվենք եւ տարբեր ուղղություններով «կգնանք սուրճ խմելու»։ [Բագրատ Սրբազան]

  • Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փ…

    📢Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, եւ բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։ Առանց որեւէ ագրեսիայի, որեւէ բանի, մի քանի օր ընդամենը, երկու-երեք օր, ավելի չէ։
    🔸Մարզերի մեր ժողովրդին, այս գիշեր հետ գնացեք, այնտեղ եւս գործողությունների շարք սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում պետք ա էդ ճնշումը լինի։
    [Բագրատ Սրբազան]