Category: Infocom

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախա…

    🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։
    📌 Նշենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում պետք է քննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

  • Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, անդրադառնալով ԼՂ հանք…

    🇬🇧🗣 Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, անդրադառնալով ԼՂ հանքերում բրիտանական ներգրավվածության վերաբերյալ հարցին, ասաց․
    🔸 «Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։
    🔸 Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ»: |azatutyun.am|

  • Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը. «Ձեր հնազանդությամբ և Հ…

    Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը.
    🔸 «Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության:
    🔸 Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին»։
    📌 Նշենք, որ Արցախի ԱԺ հայտարարության մեջ նշվել է. «Դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։

  • Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան[…] ինչո՞ւ է Ժիրայր Լիպարիտյա…

    Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան
    🔹[…] ինչո՞ւ է Ժիրայր Լիպարիտյանը խնդրի կարգավորված չլինելու մեղքը բարդում հայ ժողովրդի կամ ինչ-որ «արկածախնդիրների» վրա։ Մի՞թե դա նույնպես հրեշավոր չէ, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ զրկանքներ կրած, ընդամենը մյուս ժողովուրդների նման իրենց հողի վրա ազատ ապրելու միջազգային օրենքով ամրագրված իրենց իրավունքը իրացնելու համարձակություն ունեցող, այդ իրավունքի իրացման համար բավականին արյուն թափած, բայց խաղաղ գոյակցության ձգտող ժողովուրդը մի անգամ էլ պետք է ստիպված լինի հիմա էլ «ներսից» նման կեղծ մեղադրանքներ հանդուրժել։ Մի՞թե հրեշավոր չէ ագրեսորին մեղադրելու փոխարեն ագրեսիայի զոհին մեղադրել ապակառուցողականության ու մաքսիմալիզմի մեջ։

    Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան

  • Հաջակցություն Գայանե Հակոբյանի ակցիա իրականացնող քաղաքացիները հասան Հանրապետութ…

    📌 Հաջակցություն Գայանե Հակոբյանի ակցիա իրականացնող քաղաքացիները հասան Հանրապետության հրապարակ, որտեղ հայտարարվեց, որ զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց են իրականացնում։

  • Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով Արշակունյաց պողոտան փակած ծնողները որոշեցի…

    📌 Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով Արշակունյաց պողոտան փակած ծնողները որոշեցին բացել այն։ Նրանք հայտարարեցին, որ կշարունակեն իրենց պայքարը, բայց դատարանի շենքի դիմաց։

  • Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ասել է․ «Բանակցություններին զուգահեռ մե…

    🇦🇲🇷🇺 Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ասել է․
    🗣 «Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»։ |armeniasputnik.am|

  • Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ասել է․ «Բանակցություններին զուգահեռ մե…

    🇦🇲🇷🇺 Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ասել է․
    🗣 «Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»։ |armeniasputnik.am|

  • Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Որոշումն ընդունվեց ՀՀ Կառավարութ…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Որոշումն ընդունվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։
    📌 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջինիս ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

  • «Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է Աշոտ Փաշինյանին,…

    🗣 «Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է Աշոտ Փաշինյանին, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը եւ նստել», – այս մասին NEWS.am-ի հետ զրույցում…