Category: Infocom

  • SpaceX-ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։ Միլիարդատեր Ջարեդ Այզեկ…

    👩‍🚀 SpaceX-ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։
    🔸Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը այսօր դուրս եկավ Dragon տիեզերանավից և մի քանի րոպե մնալով բաց տիեզերքում վերադարձավ տիեզերանավ։
    🔸 Այդ պահին Dragon-ը գտնվում էր երկրից ավելի քան 700 կիլոմետր հեռավորության վրա և ուներ ժամում 25 հազար կիլոմետր արագություն։ Նախկինում բաց տիեզերք էին դուրս եկել միայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները։ |azatutyun.am|

  • «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին …

    🚨 «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգեր են եղել․ ՆԳՆ
    🗣 Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից՝ չպատասխանելով, սակայն, արդյո՞ք առևտրի կենտրոնններում գտնվող աշխատակիցներն ու քաղաքացիները տարհանվել են, թե՝ ոչ։ |factor.am|

  • Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 500 հազար դոլար։ Գլխավոր դատախազությունը կնքել…

    Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 500 հազար դոլար։
    ⚖️ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ ՀՀ-ի փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար), որը հայցագնի 79 տոկոսն է:
    📌 Ավելի վաղ Դատախազությունը պահանջել էր վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ-ի վերադարձնել՝
    — 5 անշարժ գույք.
    — 1 տրանսպորտային միջոց.
    — 12 բանկային ավանդ և պարտատոմսեր.
    — 20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    — 54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

  • Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետր…

    🔸 Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռևս չի եղել վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով։
    📌 Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահ…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայ…

    🇮🇱 Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայի հատվածի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ:
    🇺🇳 Պայթյունի զոհերից վեցը Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ UNRWA-ի աշխատակիցներ են։ Նրանց թվում էր նաև մանկատան դպրոցի տնօրենը։ |news.am|

  • ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմա…

    ❗️ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները։
    🔸 ՌԴ ԱԳՆ–ն հայտնում է, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
    |armeniasputnik.am|

  • Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր, որովհետև բոլոր նրա…

    ❗️Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր, որովհետև բոլոր նրանց, ում անունը մենք ուզում ենք դնենք անվտանգության երաշխավոր, մենք իրենց համար մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք:
    🗣 Խաղաղության պայմանագրի առանցքային նպատակը պատերազմի բացառումն է՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք նպատակը, 4, 5, 6-ից հետո նոր մնացածի մասին կարող ենք խոսել:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020…

    ❗️ Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք այդ հայտարարությունը չեն կարդացել: Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
    🗣 «Կետ 9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, և առաջին հերթին դրա մասին, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է՝ Հայաստան-Իրան երկաթուղի, Հայաստան-Ռուսաստան երկաթուղի և այլն:
    📌 ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ գրած, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչը անում է ՀՀ-ն:
    [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

  • Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուր…

    🚗 Սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    🔸 Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
    [Երևանի քաղաքապետարան]