Category: Infocom

  • Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրե…

    ⚖️ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրել։ Ես եղել եմ կալանքում եւ ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել»: 📌 Այս մասին այսօր դատարանի բակում ասել է Գորիսի համայնքապետը՝ անդրադառնալով արդարադատության նախարար…

  • Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստո…

    ❗️ Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին: 🗣 «Համաձայնագրի նախագիծը…

  • Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս …

    ⚖️ Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Վերանյանի գործով նիստին։
    ❗️Նա այն հրամանատարն է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին ԱԹՍ–ի պայմաններում երթը շարունակելու հրաման տալու մեջ, ինչի հետեւանքով 18 զինծառայող զոհվել է։
    🗣 Վկա Դավիթ Հարությունյանը նշեց՝ մինչ պատերազմը ԱԹՍ–ի ուղղությամբ կրակելու ցուցում էր տրված, սակայն պատերազմի ժամանակ, երբ կրակելու պատճառով զոհեր եղան, ԳՇ պետը նոր ցուցում տվեց՝ չկրակել ԱԹՍ–ի ուղղությամբ եւ երթի ընթացքում մեծացնել արագությունը, քանի որ ԱԹՍ–ն արագ ընթացող մեքենաներին չէր խոցում։ Մեղադրողը հարցրեց՝ ինչպե՞ս է, որ մեկ տարի առաջ հարցաքննվելիս ԳՇ պետի այդ կարգադրության մասին չի հայտնել։ Վկան բացատրեց՝ քրեական այլ գործերի շրջանակում որոշ փաստաթղթեր հավելյալ ուսումնասիրել է, վերանայել։
    📎 Կարդալ ավելին

    Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

  • Դիմակավորված երկու անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից ու լողավազանից կնոջ…

    🚔 Դիմակավորված երկու անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից ու լողավազանից կնոջ առևանգել․ Քննչական կոմիտե 🔸 Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելիս է եղել, երբ նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված…

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապե…

    🤝 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:
    ❗️ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: [ՀՀ ԱԺ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի…

    🇦🇲🇱🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտ…

    🇮🇱🇸🇾 Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը։
    🔸 Նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին: Հղում անելով Մասյաֆի հիվանդանոցներից մեկի տնօրենին՝ սիրիական լրատվական գործակալությունը հայտնում է ևս 43 վիրավորի մասին։ |hetq.am|

  • Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային…

    ❗️Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվը հասել է 3-ի։

  • Փաշինյանը հայտարարել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունե…

    🇪🇺 Փաշինյանը հայտարարել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո մեր երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ:
    🗣 «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»,- ասել է Կառավարության ղեկավարը:
    [ՀՀ կառավարություն]

  • Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինա…

    🇦🇲🇪🇺 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի առիթով ՀՀ ժամանած Մարգարիտիս Սխինասը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը:
    🗣 Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
    📌 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունների համար․ «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով ՀՀ-ին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»: