Category: Infocom

  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ Այս մաս…

    ‼️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։
    📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
    🔍 Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ 🗣 Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

  • Պուտինն ու Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի․ մենք նպատակին շատ ավել…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Պուտինն ու Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի․ մենք նպատակին շատ ավելի մոտ ենք, քան թվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Մենք պատրաստվում ենք գնալ ՆԱՏՕ և քննարկել դա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այն կավարտենք»,-նշել է Թրամփը։ |news.am|
    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտնել է, որ հուլիսի 4-ին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ է արել «ամերիկյան վճռականություն» ցուցաբերել՝ օգնելու վերջ տալ Ռուսաստանի դեմ ավելի քան չորս տարի տևող պատերազմին։ 🔹 Զելենսկին նշել…

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջան…

    🇦🇲🇷🇺 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։
    🤝 Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով:
    [ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]
    🇦🇲🇷🇺 Եկատերինբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: 🗣 «Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների…

  • Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ: «Հանդիպման ընթացք…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ:
    📣 «Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում տեղակայված SOCAR-ի բենզալցակայանի վրա հուլիսի 5-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ և ռուսական կողմին հանձնել համապատասխան նոտա»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

  • Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝ Երևանի Տե…

    Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝
    🔻 Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
    🔻 Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ, Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
    🔻 Բանկում ներդրված ընդհանուր՝ մոտ 203 մլն դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ ավելի քան 74 մլն դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
    🔻 352 միլիոն 438 հազար դրամ:
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի է բավարարել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

  • ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ…

    🇺🇸⚽️ ԱՄՆ հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քարտ էր ստացել մրցակից թիմի պաշտպանի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարել է, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով։
    💬 Մինչ այդ լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, թե ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ և խնդրել վերանայել ամերիկացի հարձակվողի նկատմամբ սահմանված պատժամիջոցը։ Որոշումից հետո Թրամփը գրել է. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին մեծ անարդարությունը վերացնելու համար»:
    ‼️ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն հայտարարել է՝ ՖԻՖԱ-ն «հատել է կարմիր գիծը»՝ կարմիր քարտ ստացած ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին թույլ տալով մասնակցել Բելգիայի դեմ այսօր կայանալիք հանդիպմանը: |azatutyun.am|

  • Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ…

    💰 Փաստական տվյալներ են ստացվե, որ «Հայաստան» դաշինքի համակիրները, խմբի կազմում ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:
    ⚖️ Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և…

    🇦🇲🇵🇰 ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

  • Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դա…

    🇷🇺🇺🇦 Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին՝ ՌԴ-ն սկսել է բենզին ներկրել այլ երկրներից, մասնավորապես Բելառուսից, Հնդկաստանից, ինչպես նաև քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։
    🇧🇾 Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի․ մատակարարվել է 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։ է հայտնում է ռուսական «Ведомости»-ն։
    🇷🇺🛢 ՌԴ-ն նավթավերամշակման որոշ գործարանների, բենզինի դեֆիցիտի պայմաններում, ժամանակավորապես թույլատրել է նաև արտադրել «Եվրո-3» բենզին՝ ներկայիս «Եվրո-5» ստանդարտի փոխարեն: Այս վառելիքը պարունակում է ավելի շատ ծծումբ և այրվելիս ավելի շատ վնասակար արտանետումներ է առաջացնում, որոնք կարող են վտանգավոր լինել երեխաների, տարեցների և ասթմա ունեցողների համար: |azatutyun.am|

  • Այսօր գիշեր և վաղ առավոտյան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ լայնածավալ հարվածն…

    🇷🇺🇺🇦 Այսօր գիշեր և վաղ առավոտյան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ լայնածավալ հարվածներ են հասցրել․
    🇷🇺 ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի ավելի քան 20 շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 519 ԱԹՍ։ Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, որը ՌԴ-ի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ղրիմի ամբողջ տարածքում, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։
    🇺🇦 Վաղ առավոտյան Կիևում ռուսական ԱԹՍ-ների ու հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 9 զոհ կա, 24 մարդ վիրավորվել է, բազմաբնակարան շենքեր են տուժել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում: