Category: Infocom

  • Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին գրանցվել է երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գո…

    ❗️Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին գրանցվել է երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս ընկած հատվածում։
    📌Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը:
    🏋️‍♀️ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով: [ՀՀ կառավարություն]

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով հասել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղա…

    🚶 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով հասել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք։
    📌 Այսօր մասնակիցները կմնան Չարենցավանում, իսկ վաղը երթով կշարժվեն դեպի Աբովյան քաղաք։

  • Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, անդրադառնալով Փաշինյանի …

    🗣 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ասել է․ «Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։
    Լրագրողի՝ Փաշինյանի խոսքի մեջբերմանը ի պատասխան, թե «պատերազմ են հրահրում, որ ներսում իշխանափոխություն անեն», արքեպիսկոպոսը պատասխանել է․ «Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։
    🔸 Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ անկախ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներից՝ իրենք շարունակելու են պայքարը, իսկ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններն անհիմն են․ «Մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանում այլևս պատերազմ չլինի, մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահվի», — նշեց Դանիելյանը։

  • Իրավապահները թույլատրել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին մոտենալ տեղա…

    ❗️Իրավապահները թույլատրել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։
    🗣 Շահինյանն ասաց, որ այս պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյուքններից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ դրանք հայկական վերահսկողության տակ են։ Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։
    📌 Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա 3 կետ, որոնք առավել զգայուն են և այդ երեք առավել զգայուն կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի․ «Այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և սանտիմետրերով պետք է ճշգրիտ արտահայտենք։ Մի քիչ շատ պետք է չարչարվենք, բայց ինչպես ասել ենք՝ էն պրոբլեմը, որ բարձրացնում են Կիրանցի բնակիչները, էդ պրոբլեմը բարձրացնելու պահից դա պետք է դադարի լինել իրենց պրոբլեմը, դա պետք է լինի ՀՀ կառավարության պրոբլեմը, անձամբ իմ պրոբլեմը»։
    📌 Վարչական ղեկավարի ու գյուղացիների պնդմամբ, այդ ցավոտ կետերը գյուղի կամրջի, դպրոցի ու մասնավոր տների հատվածում են։ |azatutyun.am|

  • Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ա…

    🗣 Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,- հավելեց նա:
    📌 «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է:

  • Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելու…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելույթում նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է և կլինի լավ հարաբերությունների ամրապնդման համար բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը տեսնում են որպես վստահելի և ազնիվ գործընկեր։
    🗣 Պուտինի խոսքով՝ չեն հրաժարվում արեւմտյան պետությունների հետ երկխոսությունից. «Ընտրությունն իրենցն է. մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով շարունակական ճնշում գործադրել մեր երկրի վրա, թե՞ համագործակցության և խաղաղության ճանապարհ փնտրել»։
    📌 Նա նշել է՝ հնարավոր է երկխոսություն, այդ թվում՝ անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի շուրջ, բայց ոչ ուժի դիրքերից, և առանց որևէ մեծամտության, միայն հավասար պայմաններում՝ հարգելով միմյանց շահերը։

  • Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «…

    📌 Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «հոգեւոր առաջնորդությունը ձախողել են»։

    🔸 «Մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են, եւ, ցավոք սրտի, էս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ, ոչ բոլորը, բայց շատերը։ Վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել», — նշեց Փաշինյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարցի համատեքստում։
    🔸 Փաշինյանն անդրադարձավ նաև Շարժման կարգախոսներին․ «Էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում է խաղաղություն»։

  • Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւ…

    🗣 Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․
    🔸 «Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն ա, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի ա ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։

  • Ես համաձայն եմ մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշ…

    🇦🇲🇦🇿 Ես համաձայն եմ մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին
    🗣 «Դրա համար պետք է բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, եւ որոնք, ի միջի այլոց, հրապարակային են
    🔸 Եթե ես ակնհայտորեն չեմ ասում՝ գիտեք, էս շաբաթվա վերջ ստորագրում ենք, նշանակում ա՝ դա դեռ տեղի չի ունեցել (սկզբունքները արձանագրելը), եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում նախատեսվող հանդիպմանն էդ առաջընթացը կարձանագրվի»։