Category: Infocom

  • Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ուն…

    Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ ն…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ:
    🔸Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
    🔸 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ ն…

    🇦🇲🇰🇿 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ:
    🔸Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
    🔸 Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ո…

    🏫 Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ուսանողներին թույլ տալ հայտնել իրենց անհամաձայնությունը։
    🗣 «Ես ամաչում եմ Դավիթ Գյուրջինյանի [Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր-խմբ․] փոխարեն։ Իմ դասախոսն է եղել, իմ ընկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով համալսարանի դռները փակելուն և իրենց ներս չթողնելուն։
  • Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք…

    🗣️ Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ 📌 «Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն խորհրդարան…

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հերթով գնում է համալսարանների մոտ։ Երթը…

    🚶🏻‍♂️ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հերթով գնում է համալսարանների մոտ։
    🔸Երթը հասավ նաեւ Կոնսերվատորիայի շենքի մոտ, որի մուտքի դռները ներսից փակել էին մի պահ, բայց հետո բացեցին Բագրատ Սրբազանի առաջ, նա ներս մտավ։ Կոնսերվատորիայի շենքից պաստառներով ուսանողները դուրս եկան։
    🔸 Քիչ անց Բագրատ Սրբազանը դուրս եկավ շենքից, այժմ երթը շարունակվում է։
  • Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում…

    📌 Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

  • Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ ՆԳՆ-ից հայտնել են, ո…

    🛣 Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

    📌 ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։|armenpress.am|

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ ԵՊՀ։
    🎶 Այստեղ տասնյակ ուսանողներ երթը դիմավորեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի աստիճաններին կանգնած՝ «Սարդարապատ» երգելով։

  • ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստ…

    🇺🇸🇦🇲🇦🇿 ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին․

    🗣🇰🇿 «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։
    Հիշեցնենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ |factor.am|