Category: Infocom

  • Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններո…

    Infocom pinned «CTRL Z՝ Դանիել Իոաննիսյանի հետ | Episode 19 Ctrl Z-ի տասնիններորդ թողարկման հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։»

  • #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Արգենտինան եզրափակիչում է. աշխարհի գործող չեմպիոնները դրամատիկ խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարան անգլիացիների նկատմամբ։
    ℹ️ Մինչև 85-րդ րոպեն անգլիացիները 1-0 հաշվով հաղթում էին 55-րդ րոպեին Գորդոնի գոլի շնորհիվ։ Բայց, «որքան մութը սև, այնքան արգենտինացիները՝ համառ». նախ 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը, ապա 92-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց հաղթական գնդակը։
    ⚽️ Այսպիսով՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:00-ից կհետևենք «չեղարկված ֆինալիսիմային»՝ Արգենտինա-Իսպանիա հանդիպմանը։
  • #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավա…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇦🇷 #ԱԱ_2026 Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչ ճակատամա… հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ։
    ⚽️ Գոլային հարվածները առատ չէին, բայց օդում կախված լարվածությունը զգալի էր, ինչի հետևանքով երկու թիմերում էլ մեկական դեղին քարտ գրանցվեց։
  • Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ…

    ⚖️ Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
    🎞 Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ 📌 Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին…

  • Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկ…

    🇷🇺🇦🇲 Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    📌 Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում տեղի ունեցած նիստի արդյունքներով։
    🗣 ««3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,-նշել է նա։|tert.am|

  • Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազ…

    🚔 Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերել են Շնող գյուղում։
    📌 Ձերբակալվել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչները։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամար…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Տանգոյի համար երկուսն են հարկավոր, բայց Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության մասին։ 
    📣 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է բաց՝ Ուկրաինայում իր նպատակներին հասնելու հարցում խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով, սակայն Կիևի կողմից ցանկության բացակայության պատճառով շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ |tert.am|

  • Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,…

    🇦🇲🇦🇿 Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։
    📣 Ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։
    📌 Ընդհանուր առմամբ, 2026-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 մլրդ 661,35 մլն ԱՄՆ դոլար։ |azatutyun.am|

  • Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մա…

    🚘 Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ՝ համացանցից օգտվելու սահմանափակումով և բացակայելու արգելքով։
    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։ |1lurer.am|
    🚙 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: [Քննչական կոմիտե] |1lurer.am|

  • Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլո…

    🇺🇸 Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը. The Guardian
    📌 Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ. «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
    📣 Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ |azatutyun.am|