📌 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը վաղը՝ ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։ [Ճանապարհային դեպարտամենտ]
❗️Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չի հայտնել։ 📌 «Ազատության» տեղեկություններով՝…
🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Իրանի նախագահը նշել է՝ աջակցում են բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։ 🤝 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեզեշքիանը ընդգծել է՝ Իրանի կարծիքով չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանություն՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ «Համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը»։ Նա ողջունել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը։ 📌 Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։ |tert.am|
📌«Քաղաքացիական պայմանագրի» վարչության կողմից արդարադատության նախարարի պաշտոնում հաստատված թեկնածու այս պահին չկա։ Ասել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ 🗣 «Վարչությանը թեկնածություններ ներկայացվել են, դրանք պետք է քննարկվեն, քվեարկվեն, մեկը հաստատվի և ներկայացվի վարչապետին»,- նշել է Ալեքսանյանը՝ առանց մանրամասնելու, թե ում անուններն են ներկայացվել։|azatutyun.am|
🇦🇲🇰🇿Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: 📌 Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: 🤝 Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան, որը մեկնարկում է այսօր: [ՀՀ կառավարություն]
🗣 ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։
🔸 «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: ❓ Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր, Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:
🔸 Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Աճեմօղլուն ԱՄՆ Մասաչուսսեթսի տեխնոլոգիական ինտսիտուտի պրոֆեսոր է։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։ 📌 Նրանք «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ» համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։ |azatutyun.am|
🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: 🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
🚍«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից 💬 «Այսօր՝ ժամը 9:36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության»,- նշել են ՆԳՆ-ից: