Category: Infocom

  • Լուսանկարները՝ հրդեհի վայրից NEWS.am, ՀՀ ՆԳՆ…

    Լուսանկարները՝ հրդեհի վայրից
    📸 NEWS.am, ՀՀ ՆԳՆ
  • Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում…

    🔥 Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում։
    📌 ՆԳՆ-ից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։

  • Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: «…

    🇦🇲🇷🇺 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:
    🗣 «Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է ՀՀ և ՌԴ միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
    🔸 Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
    🔸 Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք», — նշված է ուղերձում։

  • Այսօր Արարատ Միրզոյանը կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավա…

    📌 Այսօր Արարատ Միրզոյանը կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: [ՀՀ ԱԳՆ]

  • Այսօրվա դրությամբ Էլեկտրական մեքենաների անմաքս ներմուծման տարեկան սահմանաչափը հ…

    🔋🚗 Այսօրվա դրությամբ Էլեկտրական մեքենաների անմաքս ներմուծման տարեկան սահմանաչափը հասել է 76 հատի։
    📌 2024 թվականի համար նախատեսված էր երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

  • Այսօրվա դրությամբ Էլեկտրական մեքենաների անմաքս ներմուծման տարեկան սահմանաչափը հ…

    🔋🚗 Այսօրվա դրությամբ Էլեկտրական մեքենաների անմաքս ներմուծման տարեկան սահմանաչափը հասել է 76 հատի։
    📌 2024 թվականի համար նախատեսված էր երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

  • WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լ…

    🎇 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
    «Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն», — ասաց քաղաքապետը:
    📃 Ավինյանը նշեց՝ քանի որ թույլտվություն չի եղել, արձանագրություն կկազմվի։
    📌 Նշենք, որ հրավառությունը տեղի էր ունեցել Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ի՝ WCIT 2024-ի բացման համերգի վերջում։

  • Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգ…

    🚇 Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգին։
    [Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական  հերթական նիստի ընթացքում]

  • ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին՝ նշելով. «Սահմանադրական դ…

    🇦🇲🇦🇿 ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին՝ նշելով.
    🗣️ «Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ»։
    📌 Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել էր, թե սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե դրանով ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ։ |armenpress.am|

  • Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց, որ ուղևորվու…

    ❗️Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց, որ ուղևորվում են Սահմանադրական դատարան։
    🗣 «Ինչու՞։ Մի կարծեք, թե մենք չենք խորհել, չենք մտածել, որ շենքի դիմաց ի՞նչ ենք անելու։ Ուրեմն կարիքը կա՝ թե՛ իրազեկման, թե՛ ուղղակիորեն հանրայնացնելու, և ամոթի և անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, որոնք կոչված էին պետականությունն ու սահմանադրությունը պաշտպանելու և ոչ հակառակը», — նշել է Սրբազանը։
    🔸 Բագրատ Սրբազանը նաև բոլոր նախկին և ներկա Սահմանադրական դատարանի դատավորներին հրավիրել է ՍԴ-ի առջև։