Category: Infocom

  • «Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին հա…

    🔶️«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին հայտնել են ՀԿ-ից։
    📌«Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երեւի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար»,- Տավուշում հայտարարել է շարժման անդամներից մեկը։

  • Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է համ…

    🇦🇲🇮🇳Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է համապատասխան Հայաստանին։

    🔶«Indian Defense Research Wing»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված «ATAGS» համակարգերը հագեցած են հայերեն ինտերֆեյսով և բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսուցման ժամանակահատվածն ու սխալների հավանականությունը: |news.am|

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս, այս մասին հայտարար…

    «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս, այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը.
    «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան և պատասխաններ պահանջի ու պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը (նկատի ունի տարածքներ զիջելու,-խմբ.)՝ թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի՝ այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից։
    🗣️ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի և սահման չունի, որին հավանաբար հաջորդելու է, այսպես կոչված, անկլավների խնդիրը, հաջորդելու է ավելի աղետաբեր՝ Տավուշից դուրս Տիգրանաշենի խնդիրը, Սյունիքի խնդիրը և այլն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
    📌 Նա նաև հավելեց, որ պլանավորում են Երևան հասնել մայիսի 9-ին։

  • Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակ…

    👮‍♂️👮‍♀️Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:
    🔶️«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր իրավապահները, ոստիկանները չպատասխանեցին: Ասացին, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե նման փորձ արվի, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել: |azatutyun.am|

  • «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ…

    🇷🇺 «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները։ Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
    📌Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] | tert.am |

  • Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթա…

    🇺🇲🇹🇷Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը:
    🤝Հիմնական քննարկման թեմաներն են եղել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, Կիպրոսի հարցը, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: |1lurer.am|

  • ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարո…

    🇺🇲ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ։ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։
    🔶️Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014-2021 թվականներին Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով: |1lurer.am|

  • Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փր…

    🚨Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
    👩‍🚒Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամ…

    🇦🇲🇺🇸Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամանակ Կովկասի և տարածաշրջանային հարցերով գրասենյակի Մարկ Քեմերոնին ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
    📌Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է
    իր ինքնիշխանության պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
    [ՀՀ ԱԺ]

  • Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման …

    📌 Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։
    👩‍🚒Փրկարարները իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]