🇷🇺 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով։ 🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ 💬 «ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», — ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։ |azatutyun.am|
🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է։ Երկրի նախագահ Իսրայել Հերցոգի հետ հանդիպումից առաջ Բլինքենը հայտարարել է, որ Գազայի հարցով բանակցությունների «գուցե վերջին հնարավորությունն» է։ 🗣 «Սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունն…
🇱🇧🇺🇳🇮🇱ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։ 📌 Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են: |armenpress.am|
💰Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականին 5.4 մլն դրամով վաճառել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։ 🚘 Նույն տարվա ընթացքում Բաղդասարյանը ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեքենա 10.6 մլն դրամով, բայց վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։ 📌 Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։ ❓Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասարյանի ունեցած կանխիկ միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի գոյացման աղբյուրն անհայտ է։ Կարդալ ավելին։
🇦🇿🇷🇺 Պուտինն ու Ալիևն այսօր Բաքվում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ: 🗣️Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից։
❗️ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում ու կարծում է, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է: 🗣 «Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք… օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», — «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը: |azatutyun.am|
😷 ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել: 🔸 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև…
‼️ Մորը սպանած 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն 📍 «Օգոստոսի 15-ին՝ ժամը 09։50-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝…