Category: Infocom

  • Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ Ապրիլի 7-ի ցերե…

    🥶 Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
    🔸 Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-8-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավ…

    ❗️ Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավարժությանը։
    📌 Զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը՝ հավաստիացնելով դաշնակիցներին և զսպելով նրանց, ովքեր կվտանգեն Եվրոպայում խաղաղությունը: Զորավարժությունները ցույց են տալիս նաև եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործակցությունը:
    📌 Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից: |lragir.am|

  • 46. Ովքե՞ր էին հայ բոլշևիկները [Վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան]46. Ովքե՞ր էին հայ…

    46. Ովքե՞ր էին հայ բոլշևիկները [Վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան]

    #infocom #ինֆոքոմ #վանդակ
    Պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական վանդակ» բանախոսությունների շարքի 46-րդ հաղորդումը
    ________________
    Website — https://infocom.am/
    Youtube — https://www.youtube.com/c/infocomam
    Facebook — https://www.…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալե…

    🇦🇲🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
    🤝 Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: [ՀՀ կառավարություն]

  • Այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշ…

    ❗️ Այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։…

  • Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղ…

    🇷🇺 Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է, ևս 16 մարդ՝ վիրավորվել։ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հաստատությունում պայթուցիկ սարք է գործի դրվել։ |tass.ru|

  • 15-ամյա Համլետ Մանուկյանը աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց: Անթալիայում անցկացվ…

    🥇 15-ամյա Համլետ Մանուկյանը աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում օղակների վարժության եզրափակիչում Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր։
    🏆 Ավելի վաղ Համլետ Մանուկյանը դարձել էր մրցաշարի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն։ |news.am|

  • Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վա…

    🌨 Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    🚛 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
    🛣 Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
    🌫 Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
    📌 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: [Ճանապարհային դեպարտամենտ]