Category: Infocom

  • Ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա Բանակցություններից հետո կայացած մամուլ…

    Ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա
    🇷🇺 Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Չինաստանի ներկայացրած խաղաղության պլանի մասին, որը իր խոսքով կարող է հիմք լինել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Ուկրաինան ու Արևմուտքը»։
    🇨🇳 Սի Ծինփինը հերթական անգամ հայտնել է, որ Պեկինը առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ուկրաինական ճգնաժամում» անաչառ դիրքորոշում ունի ու հանդես է գալիս հանուն խաղաղության և երկխոսության։ |bbc.com|

  • Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյ…

    ❗️ Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ |news.am|

  • Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն…

    Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Երեխաներին չբաժանելու համար որոշվել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդ…

    📌ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
    ❗️Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։ Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։ [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]

  • Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան«Երկար զրույց գի…

    Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 13-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանի հետ:
    — Կենտրոնի հիմնադրման մասին
    — Կենտոնի գործունեությունը
    — Կենտրոնի կազմը և հրապարակումները
    — Ֆինանսավորումը և դրամաշնորհների դիմելու հետ կապված խնդիրները
    — Միջազգային համագործակցություն
    — Ինչպե՞ս գիտությունը հետաքրքիր դարձնել երիտասարդների համար
    — Մասնավորի և գիտական կենտրոնների գործակցությունը
    — Կենտրոնի տեսլականը
    — Ինչի՞ համար է պետք աստղաֆիզիկան

    Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան

    #infocom #ինֆոքոմ
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 13-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանի…

  • Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան«Երկար զրույց գի…

    Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 13-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանի հետ:
    — Կենտրոնի հիմնադրման մասին
    — Կենտոնի գործունեությունը
    — Կենտրոնի կազմը և հրապարակումները
    — Ֆինանսավորումը և դրամաշնորհների դիմելու հետ կապված խնդիրները
    — Միջազգային համագործակցություն
    — Ինչպե՞ս գիտությունը հետաքրքիր դարձնել երիտասարդների համար
    — Մասնավորի և գիտական կենտրոնների գործակցությունը
    — Կենտրոնի տեսլականը
    — Ինչի՞ համար է պետք աստղաֆիզիկան

    Երկար զրույց գիտության շուրջ [32] Նարեկ Սահակյան | Արամ Ջիվանյան

    #infocom #ինֆոքոմ
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 13-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանի…

  • Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում…

    🇷🇺🇸🇾 Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Պեսկովը հայտնել է, որ անդրադարձ է եղել նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։
    🗣 Ասադը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից:

  • ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ»…

    📝 ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում։ ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար 450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:
    📌 Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը։ [ՊՎԾ]
    Կարդալ ավելին

  • ՊՆ պաշտոնատար անձինք 2012 թվականի առուվաճառքի պայմանագրով ՌԴ քաղաքացուն են օտարե…

    ❗️ՊՆ պաշտոնատար անձինք 2012 թվականի առուվաճառքի պայմանագրով ՌԴ քաղաքացուն են օտարել Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը։
    📌 Հողամասի «Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»: [ՀՀ գլխավոր դատախազություն]
    🔗Կարդալ ավելին

  • Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ադրբե…

    🇦🇲🇷🇺 Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը: 📌 «Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի…