Category: Infocom

  • Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչություն…

    🗣 Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]

  • Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստե…

    ❗️Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել [Արդարադատության միջազգային] Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։
    ❗️Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
    Կարդալ ավելին

  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության …

    🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
    🔸 Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։
    🔸 Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
    🔸 Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը: [ՀՀ ԱԳՆ]

  • Այնտեղ, որտեղ տեղ ունեն գլուխ պահելն ու վատ որակի աշխատանքը, հնարավոր է գողական …

    Այնտեղ, որտեղ տեղ ունեն գլուխ պահելն ու վատ որակի աշխատանքը, հնարավոր է գողական ենթամշակույթի ներթափանցում։ Որովհետև գողական ենթամշակույթը ողջունում և խրախուսում է «սաչկավատ լինելն» ու «տուֆտելը»։ Ընդ որում, ամենևին նշանակություն չունի, թե որտեղից է այն ներթափանցում։ Մեծ հաշվով գողական ենթամշակույթի հասկացություններն ու վարքի մոդելները մեզանում այնքան հանրահայտ գիտելիքներ են, որ կարևոր չէ որևէ տարածքում դրանց բացահայտ դրսևորումը։ Դրանք մեզանում գոյություն ունեն ներակա (իմպլիցիտ) ձևով, ինչպես թաքնված վիրուսը, որը սպասում է բարենպաստ գործոնների հայտնվելուն, որպեսզի բացահայտվի և ախտահարի ամբողջ օրգանիզմը։
    Ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքների բերումով է գողական ենթամշակույթը հայտնվում հանրակրթության ոլորտում

    Ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքների բերումով է գողական ենթամշակույթը հայտնվում հանրակրթության ոլորտում

  • #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին-Ներածությո…

    #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին
    -Ներածություն
    -Վիրուսների հայտնաբերումը. ի՞նչ է վիրուսը
    -ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ
    -Զոոնոս վիրուսներ. ՄԻԱՎ, MERS
    -Արդյո՞ք պետք է պայքարել վիրուսի դեմ
    -Վիրուսների դերը մարդու գենոմի ձևավորման մեջ
    — Համաճարակ և համավարակ
    -Ո՞րն է վիրուսի «նպատակը»
    -Հայաստանյան ներուժը և պետության դերը
    -Ինչպես պայքարել վիրուսների դեմ. պատվաստումներ
    -Պատվաստումների մասին ընկալումները հանրության մեջ
    -Ինչպե՞ս փոխել մարդկանց ընկալումները պատվաստումների մասին
    -Վիրուսների դեմ պայքա՞ր, թե՞ բնական ընտրություն
    -Ֆագոթերապիան Հայաստանում և Վրաստանում
    -Խոզերի աֆրիկյան ժանտախտ
    -Վիրուսների բնական և լաբորատոր ծագում

    #գիտարբուք Հովակիմ Զաքարյանի հետ. Սպասելով նոր համավարակին

    #infocom #ինֆոքոմ
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    #գիտարբուք վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ.
    00:03 Ներածություն
    02:48 Վիրուսների հայտնաբերումը. ի՞նչ է վիրուսը
    16:40…

  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բող…

    ⚖️ ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերջինս վերացրել է ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու իր որոշումը։
    📍 Խոսքը վերաբերում է «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող շինարարությանը․ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին հիշյալ ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում, ինչին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեմ են։ Նրանք այն համոզմանն են, որ ջրանցքը տեղափոխվում է, քանի որ անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։
    Կարդալ ավելին

    ՕԴՔԿ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ իր տարածքում շինարարությունը դարձյալ կասեցվի․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

  • 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվ…

    ❗️78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։
    🏥 Դրանց թվում են սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:
    📌 Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ։ [ԱՀ առողջապահության նախարարություն]

  • Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում:…

    🗣 Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը: Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց:
    🔸 Դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ: Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան։ [Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան]