Category: Infocom

  • ԱՄՆ-ն զինյալների է հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված …

    🇷🇺🇺🇸 ԱՄՆ-ն զինյալների է հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներից՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
    📌 «Մոտ ժամանակներս պլանավորվում է իրականացնել փոքր խմբերով գրոհայինների տեղափոխում Ռուսաստանի տարածք և ԱՊՀ երկրներ։ Նրանց հանձնարարվելու է դիվանագետների, քաղաքացիական ծառայողների, իրավապահների և զինվորականների դեմ ահաբեկչություններ նախապատրաստել և իրականացնել»,- նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվ…

    ❗️ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ հանդես գալ որպես ներկայացուցիչ (փաստաբան)։ 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, սակայն, դեկտեմբերի 28-ին որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված դատավորի վարքագծի կանոնն ու անհամատեղելիության պահանջը։
    📌 Մենք ամփոփել ենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել, եւ իրականությանը չհամապատասխանող ինչ հայտարարություններ են հնչել այս ընթացքում։
    Կարդալ ավելին

    Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

  • Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռո…

    🇫🇷 Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
    📌 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագ…

    🛎 Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագրումների ամենամեծ հարթակի՝ Booking ընկերության նկատմամբ։
    📌 ՄՊՀ-ն ընկերությանը մեղադրում է գերիշխող դիրքի չարաշահման մեջ։ Booking-ի գործողությունների հետ կապված վարույթ հարուցվել էր դեռ անցած տարվա ապրիլին։ Ըստ որոշման՝ Booking-ի դասակարգումներում Հայաստանն «ընդլայնված պարիտետով երկրների» խմբում է, ինչից բխում է, որ հյուրատնային կացարանը կամ հյուրանոցի համարը Booking-ով այցելուին առաջարկելու դեպքում, ընկերության կողմից մի շարք սահմանափակումներ են գործի դրվում։ Այսպես՝ հյուրատունը կամ հյուրանոցը Booking-ում իր ծառայությունները ներկայացնելու դեպքում նմանաբնույթ այլ կայքերում չի կարող ավելի էժան գին առաջարկել, քան Booking-ում է։ Սա, ըստ ՄՊՀ-ի, գերիշխող դիրքի չարաշահում է։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել …

    📢 Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ [ԱԻՆ]

  • Գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ ք…

    Գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երրորդ միջնորդագիրը 📌 «Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով…

  • Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի …

    🇦🇲🇩🇪 Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ չնայած Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպման չեղարկմանը՝ հայկական կողմը փոխանցել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, իսկ մի քանի օր առաջ Ադրբեջանն է փոխանցել իր արձագանքներն ու առաջարկները։
    📌 Նա նշեց՝ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը՝ ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և Թուրքիային և Սիրիային․ «Մենք ինքներս՝ որպես 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»։

  • Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվա…

    Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ 
    📌 Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։ [Արցախի ԿԳՄՍՆ]

  • Փետրվարի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինո…

    🇦🇲🇩🇪 Փետրվարի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նախատեսված են հանդիպում և մամուլի ասուլիս գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստա…

    ⚖️ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատարանը այսօր շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։
    📝 Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռքբերելու մասին իմացել է դեռևս 2008 թ-ին։ Նիստը հետաձգվեց։ |hetq.am|
    Կարդալ ավելին