Category: Infocom

  • Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից …

    🇬🇷 Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։
    🗣 Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն:
    [Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ] |armenpress.am|

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձ…

    🇦🇲🇹🇷Թուրքիայի նախագահ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։
    🗣️ Էրդողանը նշել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ».
    🔸 «Գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։  |armenpress.am|

  • Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, որի մի հատված, պայմանավորված դելիմիտիացիայի գործընթաց…

    Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, որի մի հատված, պայմանավորված դելիմիտիացիայի գործընթացով, ոստիկանները փակել էին, այսօր բացվել է։

  • Մեր արեւելյան հարեւանը [Ադրբեջանը] տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Մեր արեւելյան հարեւանը [Ադրբեջանը] տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը…

  • Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիությ…

    🗣Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:
    🔸Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև։
    [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]

  • Կիրանցի բնակիչները օր ու գիշեր դրսում են. նրանք փակ են պահում Կիրանց-Ոսկեպար ճան…

    Կիրանցի բնակիչները օր ու գիշեր դրսում են. նրանք փակ են պահում Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ բողոքելով սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հայտարարության դեմ եւ պահանջելով դադարեցնել սահմանների փոփոխման ու հակառակորդին տարածքներ հանձնելու գործընթացը։
    23 ապրիլի, 2024թ.
    Լուսանկարները` Ռոման Աբովյանի
  • Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդ…

    📌Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։ Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։
    🗣 Հատուկ շեշտադրել ենք, որ այդ դեպքով [ԵԿՄ մեքենայի՝ քաղաքացու ուղղությամբ վարելը-խմբ.) բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։
    ⚖️ Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։
    [ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան]

  • Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Ֆր…

    🇦🇲🇫🇷 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։
    🗣️ Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են։
    [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ]

  • 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հե…

    📌 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։
    🇦🇲 Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով:
    [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]

  • Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում իրադրությունը երեկ երեկոյան լարված էր. Տավու…

    Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում իրադրությունը երեկ երեկոյան լարված էր. Տավուշի մարզի մի քանի հատվածներում սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ավտոմեքենաներով փակել էին Բագրատաշեն գնացող ճանապարհահատվածը։
    Ոստիկանությունը, կենտրոնացնելով մեծաթիվ ուժեր, ճանապարհի փակվելուց րոպեներ անց երթեւեկելի գոտուց հրելով դուրս հանեց մեքենաներն ու ուժի գործադրմամբ բերման ենթարկեց ընդդիմացող մի շարք քաղաքացիների։
    23 ապրիլի, 2024
    Լուսանկարները` Ռոման Աբովյանի