Category: Infocom

  • Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում …

    🗣 Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են Պրագայում և Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ]

  • ԵԱՀԿ նախագահությունն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հ…

    🇦🇲🇦🇿 ԵԱՀԿ նախագահությունն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ |factor.am|

  • Ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնում է Արցախի Մարտունու շրջանում հրադադար…

    🇷🇺 Ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնում է Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքի մասին։
    🔸 Զորախմբի ամենօրյա տեղեկագրում ասվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, ռուսական հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ |azatutyun.am|

  • Երկար զրույց գիտության շուրջ [39] [Արթուր Ավանեսով | Դավիթ Մոսինյան]- Ի՞նչ է ժամ…

    Երկար զրույց գիտության շուրջ [39] [Արթուր Ավանեսով | Դավիթ Մոսինյան]
    — Ի՞նչ է ժամանակակից փիլիսոփայությունը
    — Երաժշտության և փիլիսոփայության խզումը
    — Ինչպե՞ս են խորհում երաժշտությունը
    — Կոմպոզիտորական արվեստի ավարտի և երաժշտության շարունակականության մասին
    — Մարդու՝ ստեղծողի գործոնը երաժշտության և փիլիոփայության մեջ
    — Ազգային փիլիոփայություններ և հայ փիլիսոփայություն
    — Կոմիտասի դերը և Կոմիտաս խորհելու մասին
    — Հայ երաժշտության անցյալը վերստեղծելու մասին
    — Ի՞նչ մակարդակի վրա է հայ երաժշտագիտական միտքը

    Երկար զրույց գիտության շուրջ [39] [Արթուր Ավանեսով | Դավիթ Մոսինյան]

    #infocom #ինֆոքոմ
    «Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 39-րդ թողարկման զրուցակիցներն են կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը և փիլիսոփայության տեսաբան Դավիթ Մոսինյանը։
    00:00 Ի՞նչ է ժամանակակից փիլիսոփայությունը
    3:44 Երաժշտության և փիլիսոփայության խզումը…

  • Հակակոռուպցիոն դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկ…

    👨🏼‍⚖️ Հակակոռուպցիոն դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն համապատասխանաբար 2 հա և 2,4 հա մակերեսով Ծաղկաձորի անտառային հողատարածքները։ [ԲԴԽ]

  • Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է անդրջրյա ինքնակառավարվող հարված…

    🇰🇵 Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է անդրջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
    📌 Զենքի փորձակումը տեղի է ունեցել ապրիլի 4-ից 7-ը: Ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը: |azatutyun.am|

  • Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ Ապրիլի 7-ի ցերե…

    🥶 Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
    🔸 Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-8-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավ…

    ❗️ Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավարժությանը։
    📌 Զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը՝ հավաստիացնելով դաշնակիցներին և զսպելով նրանց, ովքեր կվտանգեն Եվրոպայում խաղաղությունը: Զորավարժությունները ցույց են տալիս նաև եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործակցությունը:
    📌 Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից: |lragir.am|