Category: Infocom

  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը …

    📌 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել։ Դահլիճում ներկա են եղել ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ։ |tert.am|

  • Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատ…

    ❗️Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]

  • Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապր…

    ⚖️ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 26-ի միջադեպի առնչությամբ։
    📌 «Ուրբաթ օրը Երևան-Սևան մայրուղուց մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
    🗣 Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են», — գրել է պատգամավորը։

  • ՀՀ Արդարադատության նախարարությունը անդրադարձել է սահմանազատման գործընթացի վերաբ…

    ⚖️🛣 ՀՀ Արդարադատության նախարարությունը անդրադարձել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ պնդումներին, թե «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է, պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։
    🗣 «Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը»։
    🔗Կարդալ ավելին

  • Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից…

    📌 Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն…

  • Ապրիլի 26-ի երեկոյան Կիրանցի կամուրջի հատվածով դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհ…

    🔍 Ապրիլի 26-ի երեկոյան Կիրանցի կամուրջի հատվածով դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենայում նստած անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։
    📌 Հիշեցնենք, որ Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիները արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենան՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնել, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են:
    🖼 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում է կատարել համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ է գեներացրել, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են եղել ՀՀ ՊՆ, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։|civilnet.am|

  • ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիո…

    🇦🇲🇦🇿 ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ 🗣️ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- «Լուրերի»…

  • Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-10, գիշերը՝ 2-4 աստիճ…

    🌡 Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-10, գիշերը՝ 2-4 աստիճանով։
    Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ կլինի անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ։ ԱԺԲ-ն միացել է ակցիայի մասնակիցների…

    🛤️ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ։
    📢ԱԺԲ-ն միացել է ակցիայի մասնակիցներին։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվակ…

    🇦🇲🇶🇦 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։
    🔸Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ [ՀՀ ԱԳՆ]