Category: Infocom

  • Երբ որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Երբ որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից։
    📌 Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]|tert.am|

  • ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քա…

    🗣 ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։
    🔸 Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի։
    📌 Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]

  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամսում կարևոր է, որ 2 խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։
    📌 Ադրբեջանի և ՀՀ ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա, և նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ձեռքբերումներին։ ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը և այն իմնականում կրում է պաշտպանական բնույթ և ունի պաշտպանական նշանակություն։ Մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար և ուժերի բալանս ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում]

  • Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ա…

    📌 Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
    🗣« Մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:
    📌 Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք»,- հանիդպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

  • Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, ա…

    🗣 Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🇦🇲🇦🇿 «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա:

  • Վրաստանի ԱԳՆ-ի X-ի իր էջում գրել է․ «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայու…

    🔸Վրաստանի ԱԳՆ-ի X-ի իր էջում գրել է․
    🇦🇲🇬🇪🇦🇿 «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»։ |tert.am|

  • Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հանդ…

    ‼️ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այսօր Կառավարության շենքում։ 🗣 «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։

  • Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպա…

    Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:
    🔸Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:
    [ՀՀ ՊՆ]

  • Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկր…

    🇦🇿 Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։ 🗣 Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում դրա իրականացման համար։…