Category: Infocom

  • ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Նշվում է…

    🇺🇸📃 ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Նշվում է Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով 2023-ին ԼՂ-ից ավելի քան 100 հազար հայերի տեղահանման փաստը։ Նշվում է նաև, որ տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են ՀՀ ներսում որոշակի ենթակառուցվածքների։
    🔸 Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. ըստ Պետդեպի բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ:
    🔸 Զեկույցը նշում է, որ ՀՀ կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի շարք ուղղություններով։
    🔸 Հաղորդվում է, որ կառավարությունը միայն սահմանափակ հավաստի քայլեր է կատարել նախկին կամ գործող պետական պաշտոնյաների և իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար․ «Հաղորդագրություններ չկան 2020-ի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ կամ անհատների կատարած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հետաքննության ընթացքի առաջընթացի մասին։

  • Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայ…

    🇦🇿 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մենք պարզապես պետք է վերջնական տեսքի բերենք մանրամասները: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք։
    🗣 Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը։
    [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև]|hetq.am|

  • Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա…

    ❗️ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

  • Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման…

    🇦🇲🇰🇿🇦🇿 Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ Իլհամ Ալիև

    🗣 «Եթե Հայաստանը նույնպես համաձայնի դրան, ապա արտաքին գործերի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում», — նշել է Ալիևը։
    📌 Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նշել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։

  • Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել…

    📌 Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ 🔸Նրանք դժգոհ են Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից. ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ…

  • Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող…

    ❗️Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն: 🔸Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում…

  • Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերո…

    🇹🇷 Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, կոչ է արել ՀՀ իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։
    🗣 «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ, հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկզբի ուղին հանուն պայծառ ապագայի»,- ասել է Թուրքիայի նախագահը։
    📌 Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է «արդյունավետ օգտագործել պահը»։|shantnews.am|

  • Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին՝ …

    Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին՝

  • Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին՝ իրենց բողոքն արտահայտելով Հա…

    Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված սահմանազատման որոշման դեմ։
    🗣 Քաղաքացիները նշում են՝ «սա բոլորի խնդիրն է, երկրի յուրաքանչյուր քաղաքացու խնդիր է, և բոլորն էլ պետք է ոտքի կանգնեն»։

  • Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի …

    📌 Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։|armenpress.am|
    🔸Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։