📢 Այսօր ընդդիմությունը կազմակերպել էր
քննարկում՝ «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով, որի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Ռուսաստանի թուլացմամբ ռազմաքաղաքական հավասարակշռությունն այժմ խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրա պատճառով էլ խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմանները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։
🗣 «Էս պայմաններում, երբ խոսում են մինչև տարվա վերջ․.. մինչև տարվա վերջ, եթե եղավ, ռազմաքաղաքական իրավիճակը չի շտկվելու։ Պարզ է, որ մեզ համար ոչ միայն վտանգավոր ա լինելու, այլ ամբողջությամբ մեր բոլոր երազանքների անդառնալի կորստի իրավիճակ»։