Category: Infocom

  • ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով: «Իրենից չունենք թու…

    ❗️ ՀՀ ՄԻՊ գրասենյակը զբաղվում է իրանցի կնոջ հետ կապված հարցով:
    🗣 «Իրենից չունենք թույլտվություն ասելու, թե ինչ ձևաչափով։ Մենք դիմումատուի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տալուց առաջ պետք է ունենանք դիմումատուի համաձայնությունը, հետևաբար հիմա չեմ հարող տեղեկատվություն փոխանցել»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը: |news.am|
    «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»

  • Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կ…

    👩‍⚖️ Վաղարշապատում երեկ ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներին ու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են։
    📌 Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
    Վաղարշապատի ավագանու՝ «Հաղթանակ» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք և այլ աջակիցներ մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին:

  • Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով…

    ⚖️ Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։

  • Երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը. Կառավարությունը ընդունեց ն…

    🎵 Երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը. Կառավարությունը ընդունեց նոր կարգը
    🔸 Պետական մարմինների կազմակերպած միջոցառումների ընթացքում օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ՝ նվագախմբային, նվագախմբային-երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
    🔸 Ոչ պետական մարմինների կամ այլ անձանց կազմակերպած միջոցառումների ժամանակ խրախուսվում է կենդանի կատարումը, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական տարբերակները:
    🔸 Ուս. հաստատություններում շաբաթվա սկզբին հնչող օրհներգը պետք է կատարվի սաների կենդանի ձայնակցությամբ:
    🔸 Օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը պետք է իրականացնել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված, եթե չկա օբյեկտիվ անհնարինություն:

  • Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհ…

    Infocom pinned «#գիտարբուք Հրանտ Խաչատրյանի հետ. «Ինչ կարող է անել Հայաստանը արհեստական բանականության ոլորտում» Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ բանախոսության ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները․ — ինչ վիճակում է արհեստական…»

  • Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ Նյութագ…

    Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
    🤱 Նյութագետ Սոֆիյա Այդինյանը գրեթե ամեն օր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ է գալիս երկամյա դստեր՝ Լեոնորի հետ։
    👩‍🔬 Սոֆիյան մեկն է այն կին գիտնականներից, որոնք երեխայի ծնունդից հետո չեն ընդհատել գիտական կարիերան և համատեղում են մասնագիտական գործունեությունն ու մայրությունը։
    🔬 Չնայած Հայաստանում կանայք գիտության մեջ բարձր ներգրավվածություն ունեն, մայրության շրջանում նրանք բախվում են ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների:
    ❗️ Բացի այդ՝ կանայք թերներկայացված են գիտական ղեկավար պաշտոններում։

  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբա…

    👮‍♂️ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
    ℹ️ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քր. օրենսգրքի՝
    📍 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը),
    📍 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը),
    📍 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
    🗣️ Տեղեկությունն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնել են ՔԿ-ից։

  • Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 202…

    🪪 Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիները:
    🗣 Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ այս նորարարությունը գործի կդրվի կենսաչափական անձնագրերի գործարկումից հետո։
    📌 «Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասներ Նիկոլ Փաշինյանը:
    📣 Վարչապետն ասաց, որ Հայաստանում «անշփում անցման» համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը. «Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»։ |azatutyun.am|

  • Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի…

    🇦🇲🇺🇸 Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները։
    📣 Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագծի հիմքում երկու երկների կառավարությունների հաստատած «իրագործման շրջանակն» է, որն էլ իր հերթին ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հիման վրա։
    📌 Փաշինյանը շեշտել է, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը: |azatutyun.am|

  • Հայաստանում YouTube-ի դրամայնացումը ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին կամ …

    🎞 Հայաստանում YouTube-ի դրամայնացումը ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կակտիվացվի։
    [ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան]
    ‼️ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. ԲՏԱ նախարար 🔻 «Ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ […] 🔻 ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային…