Category: Infocom

  • Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավո…

    ‼️ Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ:
    🗣 Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան նշել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
    💬 «Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ մենք Ադրբեջանին կոչ ենք արել լայն համաներում կիրառել Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կալանավորվել են բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար։ Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ [Ռուբեն] Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն»,- ասվում է պատասխանում:

  • Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հու…

    🇩🇪 Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հույս է ներշնչում՝ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳՆ X-ի էջում տարածված հայտարարության մեջ։
    🇫🇷 Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. «Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության վայր՝ բաց սահմաններով՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի»:

  • Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ ՀՀ տարածքի 60-70…

    🗣 Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ ՀՀ տարածքի 60-70 տոկոսն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում չկա «Արևմտյան Ադրբեջան»։
    📌 Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա՝ մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել: […]
    ❗️ Բաքվի նման հայտարարությունները պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար Հայաստանը չի կարող այդ հարցը քննարկել։
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • Մեր գնահատմամբ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները բեմականացված են, որտեղ կի…

    ❗️Մեր գնահատմամբ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները բեմականացված են, որտեղ կիրառվում են խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով այլ արգելված միջոցներ։ Այդ իրադրությունը մեզ անհանգստացնում է։
    🔸 Մենք հնարավոր ջանքերը գործադրում ենք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց խնդիրը լուծելու համար, բայց դա տեղի է ունենում այն պայմաններում, որ Ադրբեջանը այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն նպատակով։
    [Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում]

  • Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը…

    ❗️ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։
    🗣
    Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։
    🔸 Մեծ եղեռնը Հայաստանում, հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում]

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» մի…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը, հայտարարել է․
    🗣 «Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։
    📝 Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա»։ |tert.am|

  • Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։ Սա երկա…

    🇪🇪🇦🇲🇦🇿 Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։
    🔸 Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին, և մենք ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում:
    [Էստոնիայի ԱԳ նախարար Մագնուս Ցահքնա]

  • Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել: Այս մասին հայտարա…

    🇷🇺🇺🇦 ❗️Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 🗣 «Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ…

  • Ավստրիայի ԱԳՆ-ն X-ում ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հար…

    🇦🇹🇦🇲🇦🇿 Ավստրիայի ԱԳՆ-ն X-ում ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։
    🤝 «Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։
    🔸 Համապարփակ և արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,- նշված է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ |1lurer.am|

  • «Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Հո…

    ⚖️ «Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի այս խոսքերն է հիշում մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը, որ այսօր ներկայացրել դատարան՝ որդուն առնչվող գործով ցուցմունք տալու։
    🔸 Մուրադյանը 2020 թ․ եղել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատարը, հոկտեմբերի 9-ին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գլխավորությամբ մեկնել է Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո ընկել է շրջափակման մեջ եւ զոհվել։
    🗣 «Ի՞նչ ասեմ․․․ Մեր երեխեքը հերոս են, ժառանգները նրանց կհիշեն որպես հերոս, իսկ Իշխան Վահանյանի երեխան նրան կհիշի որպես դավաճան։ էս սարքած գործ էր թե ինչ էր, էդ էրեխեքին միանգամից կոտորեցին, որ բանակի վերջը տան, որ իրանց արածը անեն, երկիրը ծախեն․․․ Գոնե որ Ղարաբաղը մնար, ասեինք՝ հա․․․»։

    🔗
    Կարդալ ավելին

    «Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց