❌ ՀՀ ՊՆ-ն դարձյալ հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել:
❗️ Շուրջ 2 տասնյակ ադրբեջանցի և միայնակ հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՊՆ խոսնակը հայտնել է, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի օրերին․ «Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»։ |factor.am|
🛣 Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, չի գործի՝ պայմանավորված վրացական կողմում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով։ [ՊԵԿ]
❗️ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։ Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: [Արցախի տեղեկատվական շտաբ]
❗️ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 📌 Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: [ՀՀ ՊՆ]
Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների` հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան: [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ]
🗣🇦🇲🇦🇿 Բրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Բանակցությունների արդյունքների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն։ |armenpress.am|

❗️Ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Տեղեկությունը հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը․ 🗣 «Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը:…