Category: Infocom

  • Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան …

    🌎 Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    🔸 Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:01-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:
    🔸Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
    [ՀՀ ՆԳՆ]

  • Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջ…

    📌 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով:

  • [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլ…

    🇦🇲🇷🇺 [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել. Փաշինյանը՝ Ստեփանավանում ի պատասխան լրագրողի հարցին։
    🔸 ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունները հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։
    🔸 Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։
    |azatutyun.am|

  • Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։ «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի …

    Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
    🗣 «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։

  • Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն ա…

    🇦🇲🇦🇿 Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած hանդիպման արդյունքում պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. 📌 Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները…

  • Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայա…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը:
    🗣 «Մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք։ Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև այն պարփակված է սահմանով»,- ասել է նա: |1lurer.am|

  • Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել և բնակիչների հետ զրուցել ՆԳ նախարար Վահե Ղ…

    🔸 Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել և բնակիչների հետ զրուցել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
    🔸 Բնակիչներից մեկը նկատեց, որ զինվորն իր արյան գնով գծել է սահմանը. «Դուք հիմա վրե՞ժ եք ուզում լուծեք կիրանցիներից: Բա ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ»:
    🔸 Նախարարն ասաց. «Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի»։ |news.am|

  • Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավա…

    🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունն ինչպես են իրականացնելու։
    🇷🇺 Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է.
    🗣 «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:|armenpress.am|

  • Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հ…

    ❗️ Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
    🗣 «Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,- նշեց բնակիչներից մեկը, որը ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։ |news.am|