Category: Infocom

  • Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տո…

    Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տոկոսով Վանի քաղաքապետի պաշտոնում ընտրված «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը։

  • Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ Ապրիլի 4-ի ցերեկը,…

    🌡 Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

    ☔️ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
    [«Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»]

  • Ադրբեջանը ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստա…

    🇦🇿 Ադրբեջանը ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի։
    📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։
    🗣 Հաղորդվում է, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ»։ |azatutyun.am|

  • Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վա…

    💰 Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, որոնք Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։

    🗣 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։
    📃 Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների վերադարձը։ Դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում: |civilnet.am|

  • Իրանի Ռասկա և Չաբահար քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են եղել ոստիկանական …

    🇮🇷 Իրանի Ռասկա և Չաբահար քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են եղել ոստիկանական բաժանմունքների վրա, զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 10-ը, հայտնում է IRNA-ն։
    🗣 Իրանի ներքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ հարձակումները իրականացրել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունները ամբողջությամբ խափանվել են, բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են, ևս վեց ահաբեկիչներ գտնվում են անվտանգության ուժերի շրջափակման մեջ, որոնք մի քանի ժամից կձերբակալվեն կամ կսպանվեն։

  • «Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի…

    🇫🇷 «Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ ․․․ Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ անդրադառնալով Բաքվից և Մոսկվային հնչող կարծիքներին, թե Բրյուսելում կայանալիք հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։
    🗣 Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թթ․․ «2023 թ․, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ԼՂ-ում, Ռուսաստանը [․․․] չմիջամտեց։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է»,- ասել է դեսպանը։ |armenpress.am|

  • Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։ Ըստ ռուսական կողմ…

    🇷🇺🇫🇷 Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։
    🇷🇺🗣️ Ըստ ռուսական կողմի՝ «Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա»։
    Շոյգուն հիշեցրել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան։ Նա նշել է, որ «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության եւ հույս հայտնել, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»։
    🇫🇷🗣️Ըստ ֆրանսիական կողմի՝ Սեբաստիեն Լըկորնյուն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։

  • ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստ…

    🇺🇸🇦🇿🇦🇲 ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ տեղեկություններ է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին և ցանկացել է հստակություն մտցնել այդ հարցում. նշված հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական…

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հ…

    ⚖️ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
    📌 Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
    🔸 Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութ…

    ⛪️ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ…