Category: Infocom

  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. նա կշարունակի իր գործուն…

    🗳️ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. նա կշարունակի իր գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։
    [Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան]

  • Այսօրվանից աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) …

    👨‍💻👶 Այսօրվանից աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
     
    🕔 Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․

    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խոր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
     
    📃 Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։ Պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։
    [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Առնվազն 11 մարդ է մահացել Իսպանիայի Ալմերիայի նահանգում հուլիսի 9-ին բռնկված ան…

    🔥 Առնվազն 11 մարդ է մահացել Իսպանիայի Ալմերիայի նահանգում հուլիսի 9-ին բռնկված անտառային հրդեհի հետևանքով, ևս 19-ն անհայտ կորած են համարվում։
    🛣 Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական մալուխ է ընկել ավտոմայրուղու մոտ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է բռնկման։ Կրակը շուտով տարածվել է մոտակա անտառային հատվածում։
    🌡 BBC-ն նշում է, որ երկարատև շոգը՝ մոտ 40°C, այս ամռանն անտառային հրդեհներ է առաջացրել ամբողջ Հարավային Եվրոպայում:
    📹 Տեսանյութը՝ «X»-ից,

  • Հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցներ…

    🔻 Հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
    🔻 Հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ, փակ կլինի Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)։
    🎉 Փողոցների փակ լինելը պայմանավորված է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ։

  • Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկա…

    🇦🇲🇺🇸 Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները։
    📣 «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

  • Թուրքական Hürriyet թերթը գրում է, թե Թուրքիայի կողմից ժամանակին ՌԴ-ից ձեռք բերվ…

    🇹🇷 Թուրքական Hürriyet թերթը գրում է, թե Թուրքիայի կողմից ժամանակին ՌԴ-ից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։
    💬 «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ կեսգիշերին դրանք վերացվել են։ Ոմանք նշում են ԱՄԷ ոմանք՝ Կատար, լավագույնը պաշտոնական հայտարարությանը սպասելն է»,- գրել է հրատարակության մեկնաբան Աբդյուլքադիր Սելվին։ |tert.am|

  • #ԱԱ_2026 Ֆրանսիան կիսաեզրափակիչում է։ Մարոկկոյի դեմ հանդիպմանը գոլի հեղինակ դար…

    🇫🇷🇲🇦 #ԱԱ_2026 Ֆրանսիան կիսաեզրափակիչում է։
    ℹ️ Մարոկկոյի դեմ հանդիպմանը գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
    ⚽️ Կիսաեզրափակիչում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։
  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք պատրաստ են …

    🇮🇱🇮🇷 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ 
    🗣 «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։ |armenpress.am|

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հեռախոսազրույցներ է ունեցել  Թուրք…

    🇮🇷🇹🇷🇴🇲 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հեռախոսազրույցներ է ունեցել  Թուրքիայի և Օմանի ԱԳ նախարարների՝ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ։
    🔸 Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    📌 Կողմերը կարևորել են դիվանագիտական ներուժի օգտագործումը, շփումների շարունակումն ու համակարգումը տարածաշրջանային խնդիրների լուծման ու լարվածության աճի կանխարգելման համար: |1lurer.am|
    🇺🇸 Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ 📣 Ըստ…

  • ՔՊ կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։ «Ցանկան…

    🔸 ՔՊ կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։
    🗣 «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- գրել է Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվ գործունեություն է ծավալելու։